Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական արժեքներն ենք խեղաթյուրում

ԲԼՈԳ

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Արսեն Բաբայանը իր բլոգում գրում է.

Ինչպես գիտեք` եվրոպական արժեքների մասին գոյություն ունի տարածված կարծիք, թե այն բարոյազուրկ է, հայկական սուրբ արժեքներին հակասող: Մասնավորապես, հրապարակում քննարկվում են՝ թմրանյութեր, բռնաբարություններ, մարդասպանություններ, տեռոր, ու դրանով էլ այդ արժեքներն անընդունելի են մեզ, դարերի խորքից եկող հայերիս համար։ Այո, ամբողջությամբ համաձայն եմ, որ վերոթվարկյալ երևույթները, որոնք, ցավոք, այսօր առկա են Եվրոպայում և ԱՄՆ-ում, արատավոր են, մասամբ նաև կործանարար, ու դրա դեմ դիմադրությունը, այն էլ մեր ունեցած փոքր երկրում, կենսական անհրաժեշտություն է։ Վերոթվարկյալ երևույթները, գրեթե հիմնականում հանցագործություններ են, որոնց դեմ պայքարում են թե Եվրոպայում, և թե, առավել ևս, ԱՄՆ-ում։ Այդ երևույթների դեմ պայքարում ենք նաև մենք՝ Հայաստանում։ Իսկ դրանք մեր երկրում ավելի քի՞չ են: Չեմ կարծում, հարցն այստեղ մեր երկրի մակերեսի, բնակչության թվի ու Եվրոպայի հետ նույն ցուցանիշներով համեմատության մեջ պետք է դիտարկել:

Հայերիս մոտ հակամարդկային ընկալվող մյուս երևույթներից են համասեռամոլությունը, փողոցում բարձր ձայնով քիթ մաքրելու, միջնամատով կամ բարձրաձայն fuck-ով էմոցիաներն ազատ արտահայտելու եվրոպական ու ամերիկյան ազատությունն ու փքված փորը գազերից բարձրաձայն ազատելու հատկապես գերմանական անկաշկանդությունը։ Գերմանացի մի ծանոթ ունեմ, ում տանը տարիներ առաջ հյուր էի։ Ուտելիս սեղանի շուրջ ազատ բարձրաձայն ազատվում էր գազերից։ Երբ վերջինիս հայ տիկինը թվացյալ աննկատությամբ հասկացրեց, որ հայերիս համար այդ երևույթն անընդունելի է, գերմանացին ժպտալով դիմեց ինձ, ասելով. «Հետաքրքիր է, որ հայերի համար անընդունելի է այն երևույթը, որը բնական է ու օրգանիզմի պահանջ, բայց ընդունելի է բերանը լցված ուտելիքը ծամելով ազատ խոսելն ու հռհռալը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ ընթացքում հանգիստ կարող է նորմալ համարվել ողջ մեծությամբ ու լայնությամբ բացված բերանից թափվող ուտելիքի կտորների զզվելի տեսարանը»։ Թե որտեղ էր տեսել այդպիսի տեսարան, դժվար չէր կռահելը. Գերմանիայում հայերը քիչ չեն։ Ինչևէ, սա մի փոքրիկ համեմատություն էր, որ գերմանացին նկատեց։ Բայց, նախ հասկանանք, թե ով է վերոհիշյալ երևույթներին, որոնք հանցանքներ չեն, տվել «արժեք» եզրույթը։ Այն էլ, ոչ ավելին և ոչ պակաս՝ «եվրոպական արժեք» գնահատականը։ Ո՞վ է հայերիս համոզել, իսկ ավելի ճիշտ՝ մոլորեցրել, թե դրանք են հենց այն արժեքները, որոնք պետք է ընդունել, եթե ինտեգրմանդ ճանապարհը Եվրոպան է։ Նախ, գերմանացու օրինակով, փորձենք համեմատել այդ երևույթները։
Քիթը ձայնով մաքրելու անկաշկանդությունը։ Այո, համաձայն եմ, որ տհաճ է, համաձայն եմ, քանի որ ես էլ սովոր չեմ դրան։ Բայց դուք տեսե՞լ եք, թե մեր շնորհքաշատ հասարակության որոշ ներկայացուցիչներ ինչպես են քիթը մաքրում փողոցում։ Եթե եվրոպացին ձայնից չի կաշկանդվում, բայց գոնե թաշկինակ է օգտագործում, ապա մերոնք դա ազատ անում են առանց թաշկինակի, ձայնի ողջ ուժգնությամբ ու դրա հետևանքն ասֆալտին դրոշմելով։ Ես սրան էլ սովոր չեմ:
Այո, մենք ամաչում ենք հասարակական վայրում մատով կամ բարձրաձայն fuck-ով հայհոյել, բայց փոխարենը, երբ տղեքով փողոցում կայֆերի մեջ ենք կամ հուզախառը քննարկման ճիրաններում, թքած ունենք, ու մեկ մետր հեռավորության վրա որևէ մեկիս քույրը կամ կինն է անցնում, դնում ու յոթ հարկանի քֆուրներ ենք քաշում։ Իսկ երբ էլ նկատում ենք, որ լսվեց, իբր մեղավոր ենք մեզ զգում ու՝ «վայ ազիզ, ներող կլնես։ Չջոգիմ, որ կողս ես» անհայտ լեզվով ինչ-որ բան ասում։ Սրա՞նք են մեր արժեքները, որոնք չենք ուզում փչացնել եվրոպական «արժեքներով»։
Համասեռամոլներ. այո, բոլորս տեսնում կամ լսում ենք, որ եվրոպական ու ամերիկյան հասարակությունում մեծ թիվ են կազմում համասեռամոլները։ Բայց տեսնում ենք նաև, որ նրանք ունեն իրավունքներ, ազատություններ, ազատ հագնվելու և տեղաշարժվելու անվախություն։ Իսկ ո՞վ է այդքան վստահ, որ մեր երկրում ավելի քիչ են համասեռամոլները, քան եվրոպական ու ամերիկյան հասարակությունում։ Մեզ չեն ասել այդպիսի բան, բայց մեզ թվում է, թե այդպես է։ Թվում է այն պարզ պատճառով, որ մենք փողոցներում հազվադեպ կհանդիպենք արտաքինից համասեռամոլ հիշեցնողի, հազվադեպ կլսենք հայ համասեռամոլների մասին։ Իսկ ինչո՞ւ, պատասխանը պարզ է. մենք ինքնադատաստանի սիրահար ենք։ Հայտնի հումոր կա. համասեռամոլը քայլում է չարբախի փողոցներով… բազմակետերն իրականում ձևական են, քանի որ անեկդոտն արդեն ավարտված է համարվում։ Անեկդոտը, սակայն, ավարտված է, քանի որ բոլորս ենք հասկանում, թե ինչ կկատարվի չարբախի փողոցում այդ համասեռամոլի հետ։ Ի՞նչ հետևություն այս ամենից. իմ հետևությունն այն է, որ արհեստականորեն լռեցված են այն տեղեկությունները, որոնք Եվրոպայում և ԱՄՆ-ում ազատ շրջանառվում են, այսինքն՝ տիրում է անվախության, ազատության մթնոլորտ։ Հիմա ո՞րն է արժեք, համասեռամոլությու՞նը, թե՞ մարդու ազատությունը։ Հիմա ո՞րն է առավել կարևոր, լինել անտեղյակ ու դրանով ինքնախաբեության հետևանքով ինքներս մեզ հո՞ւյս տալ, թե՞ մեր երկրում չկան այդպիսի «արժեքներ», թե՞ ապրել՝ ազատություն և իրավունքների պաշտպանություն պահանջող երկրում, որտեղ պահանջատերը խորը և համապարփակ թքած ունի այդ իրավունքի վրա և հարմար առիթի դեպքում մի լավ կքոթակի նույն օդը շնչող, բայց իրենից տարբերվողին։ Ու որ ամենացավալին է, քոթակելու իրավունքն էլ ինքն է իրեն տվել։ Բայց չմոռանանք նաև, որ վերջերս ականատես եղանք այդ քոթակողներից մեկին, ով, ինչպես պարզվեց, հոգու խորքում, մեղմ ասած, այնքան էլ դեմ չէ համասեռամոլությանը:
Իրականում մեղավորը մեր հասարակությունն է, որը չի ընդունում քաղաքակրթությունը։ Չի ընդունում համասեռամոլությունը, բայց հանդուրժում է ուտելիքը բերանում խոսելը, փողոցի կենտրոնում խնչելը, ուխտի նման թքելը, հանցանքի ժամանակ գլուխն առնել ու թռնելը, հիվանդին օգնության չհասնելն ու էլի տենց հարյուրավոր արատներ: Հիմա շատերը կփորձեն մեկնաբանել, թե իբր ես քաղաքակրթություն ասելով նկատի ունեմ համասեռամոլությունը։ Ոչ, ամենևին էլ դա նկատի չունեմ, այլ նկատի ունեմ այն իրական արժեքները, որոնք հենց եվրոպական արժեքներն են։ Դրանք են՝ ազատությունը, յուրաքանչյուրի իրավունքի ազատ իրացումն ու դրա արդյունավետ պաշտպանությունը, սոցիալական պաշտպանությունը, արդարությունը, ժողովրդավարությունը, քաղաքական ազատությունը, ազատ դատարանը, կոռուպցիայի բացակայությունը և շատ ավելին։ Բայց այս ամենը նախ հասարակությունն է գնահատում, հասարակությունն է ընդունում ու ցանկանում, իրապես ցանկանում ու դրա համար արժեքներ ստեղծում և հետո միայն պահանջում։ Մնացած երևույթները, որոնք միամտաբար արժեք ենք համարում, ընդամենը անհատի տարբերություններն են, որոնք չեն ճանաչում ազգային կամ տարածաշրջանային պատկանելություն, իհարկե որոշ բացառություններով։
Եկեք անկեղծ ու մաքուր լինենք, կուզեի, որ ոչ թե ձևական քաղաքակիրթ լինեինք կամ բացահայտ տականք, այլ բացահայտ քաղաքակիրթ ու ճիշտ դաստիարակված:

Մորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Տղամարդը կրակել և սպանել է որդուն ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատուՆերդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱրտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Ավետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Նոր անբուժելի հիվանդությո՞ւն. hայտնաբերվել է դեղորայքակայուն մակաբույծԱնօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան