Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն այսօր «առաջնորդների» պակաս չունի, ափսոս, որ առաջնորդության հարցն այդպես էլ լուծել չի ստացվում. Արմեն Աշոտյան

ԲԼՈԳ

Հետևելով քաղաքական անցուդարձին և անսալով ՀՀ երրորդ նախագահի հայտնի հորդորին, երկար ժամանակ գրավոր խոսքի դադար էի վերցրել, ինչի շնորհիվ հիմնական զարգացումներն էլ ավելի ցցուն էին երևում։ Դաշտում մոլեգնող նիկոլիզմը չի սահմանափակվել միայն փաշինյանական թիմի «արեալով», այլև հետևողականորեն վարակել է ավելի լայն շրջանակ՝ Բրյուսելից մինչև մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սկսենք Բրյուսելից։

Անցած շաբաթ եվրոպական իշխող կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի դիտորդ անդամ ենք նաև մենք, փաշինյանական Հայաստանի մասին մի բանաձև էր ընդունել, որի նախնական տարբերակը պարզապես զավեշտ էր, իսկ ընդունվածը՝ որպես երևույթ, ուղղակի տհաճություն։

Հանրապետականը չոր արձագանքեց այդ երևույթին՝ նաև պաշտպանելով մայր-կուսակցությունը նիկոլական վիրուսի հետագա տարածումից։ Կանխատեսելի էր, որ իշխանական շրջանակները, խիստ դժգոհ լինելով փաստաթղթի վերջնական տեքստից, մասնավորապես՝ իմ քաղաքական բանտարկյալ կարգավիճակի վերաարձանագրումից և արցախահայության վերադարձի իրավունքի մասին շեշտադրումից, փորձեց մանիպուլացված տարբերակով շահարկել այդ տեքստը։

Բայց արի ու տես, որ նիկոլական մեդիաները քիչ էին, մի հատ էլ ՀՀ երկրորդ նախագահին սպասարկող որոշ միջոցներ, որոնք նաև բացահայտ ռուսամետ իմիջ ունեն, զարկ տվեցին Հանրապետականի հանդեպ չարախնդալու արշավին: Ավելորդ է հիշեցնել, որ ԵԺԿ-ն մեր անդամության տարիների ընթացքում մշտապես աջակցել է հայկական օրակարգին՝ Արցախի հարց, Ապրիլյան պատերազմ, Ցեղասպանության ճանաչում, ներքաղաքական իրավիճակ, CEPA և այլն:

Երբ Երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման արդյունքում կալանավորված էր, ԵԺԿ-ն էր այն բացառիկ հարթակը, որտեղ Հանրապետականը բարձրացնում էր այդ խնդիրը, այդ թվում՝ Երրորդ նախագահը՝ ԵԺԿ Զագրեբի գագաթնաժողովում իր հանդիպումներին։

Մեր կուսակցության արտաքին կապերի եվրոպական ուղղությունը քննադատելիս հիշեք նաև, որ ձեր թիմակից ՀՅԴ-ն սերտ աշխատում էր Եվրոպառլամենտի Սոցիալ-դեմոկրատների հետ, իսկ Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսին հայտարարեց, որ եվրոպական ուղղությամբ ամենամեծ աշխատանքն ինքն է իրականացրել։ «Էս չէ՞ր ձեր ԵԺԿ-ն ու ձեր Եվրոպան» գեոպոլիտիկ հրճվանք ապրող որոշ երկրորդամերձ ալիքները, սակայն, կամ լռում են, կամ սվաղում Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Մեհրիբան Ալիևային պարգևատրելու փաստը։ Հիմա հարց. ռեալ պոլիտիկում ո՞ր իրադարձությունն է ավելի վտանգավոր և տհաճ՝ ԵԺԿ բանաձև՞ը, թե՞ ռազմավարական դաշնակցի հոգևոր առաջնորդի կողմից թշնամի երկրի ղեկավարության մեծարումը։ Այդ քարոզիչների բառապաշարով էլ արձանագրեմ՝ Ни ляхи, ни русичи, ни немчура – никакие иностранцы нам не помогут, если мы сами себя и страну погружаем в безысходное мракобесие и культовый маразм.

Շարունակում են տարօրինակ խոսույթով զարմացնել նաև Երկրորդ նախագահի թիմի մի շարք անդամներ, որոնց, այո, ստիպված եմ պատասխանել հոդվածով, քանզի, հիշեցնեմ, շարունակում եմ ապօրինի հետապնդման ենթարկվել, զրկված եմ տաղավարներում լուրջ դեմքով խոսելու հնարավորությունից, նամակագրության իրավունք նույնպես չունեմ, իսկ իմ տնային կալանքի վայրում Ամանորից այս կողմ (նույնիսկ «տարանջատումից» առաջ), բացի Աղվան Վարդանյանից և ևս մեկ հոգուց, ում անունը չեմ տալիս նրան ավելորդ հարվածներից հեռու պահելու համար, այլ գործընկեր-ընդդիմադիր պատգամավոր տեսնելու պատվի չեմ արժանացել։ Ուստի, այո, սիրելի Ագնեսային և մի շարք ոչ այնքան սիրելիներին ստիպված եմ արձագանքել հենց այս ձևաչափով։

Իմպիչմենտի թեմայի շուրջ քննարկումներում մեր գործընկերներին թվացել է, թե «էվրիկա՜», նրանք գտել են երկաթե արգումենտ, այն էլ՝ ՀՀԿ-ի մասնակցությամբ. «Նույնիսկ համաժողովրդական ճնշման տակ 2018-ի մայիսի 1-ին ՀՀԿ-ն չընտրեց Նիկոլին»։

Չակերտների մեջ վերցրած արձանագրումն, անշուշտ, ճիշտ է. մենք այդ ժամանակ չընտրեցինք Նիկոլին, իսկ մեկ շաբաթ անց ստիպված ապահովեցինք նրան անհրաժեշտ ձայները ոչ թե Սերժ Սարգսյանի անհատական հանձնարարականների, այլ այսօր մեզ երեսով տվող մնացածների կողմից թեկնածու չառաջադրելու և երկրում իրավիճակի կտրուկ սրման հետևանքով։ Բայց հիշատակածս կոնտեքստում անգամ դա է երկրորդական։

Ավելի կարևոր է հետևյալը. մի քանի ամիս շարունակ ձեր համբուրած էշին մեր դռանը կապելու անպատիվ փորձերի ընթացքում դուք համառ հետևողականությամբ «մոռանում» էիք այդ փաստը, և ահա հիմա, երբ քաղաքական նպատակահարմարության միկրոմիջավայրը փոխվեց, նույն համառությամբ իմպիչմենտի թեման փորձում եք «չախել» Հանրապետականի անկոտրում պայքարի այդ դրվագով։ Ինչպես կասեր դասականը, միաժամանակ երկու իրարամերժ տեղերում հարմարվելու համար մի անատոմիական մեծ առանձնահատկություն է պահանջվում։ Ուստի ձեզ նոր փլեյլիստ կազմեք, այս մեկն էլ օկ չէ։

Իմպիչմենտի հարցով հասկանում եմ ձեր դիլեման. Երկրորդ նախագահին առաջադրել չեք կարող, ուրիշին էլ չեք ուզում։ Սակայն այս դիլեման հնարավոր չէ լուծել՝ Նիկոլին զիջելով ու այդ անհաջողությունը սքողելու համար մեր դեմ համառորեն կռվելով։ Ռուսի ասած՝обожглись на молоке, а дуете на воду:

Այս ֆոնին ամենազավեշտալի կուլբիտներից հետո մեր գործընկերները գրեթե բոլոր հարցազրույցները սկսել են ավարտել «միասնականության» կոչով՝ որպես կանոն հիշատակելով Գյումրին։

Մեդամներ և մեսյեներ, դամմեններ և հերններ, դեռ Գյումրիի ընտրություններից հետո եմ ասել՝ երեսատեղ թողեք, եթե, իհարկե, ձեր ծրագրերում գոնե հետընտրական համագործակցությունն անհնար դարձնելը չէ, ինչի մասին կասկածները սկսում են ավելի հաճախ այցելել ձեր խոնարհ ծառային։ Չէ, ինձ ճիշտ հասկացեք, լավ է, որ ի տարբերություն 2021-ի, երբ մեզ հետ համագործակցության հարցին քմծիծաղում էիք և դիտարկում սոցհարցումների վիճակագրական սխալի տիրույթում, «ընդամենը» չորս տարի անց արդեն չեք հավակնում մենակով կրելու, Գյումրին եք օրինակ բերում։

Ի դեպ, Գյումրիի դասերի մասին։ Ներողություն խնդրեցի՞ք Մարտուն Գրիգորյանից ու ՀՀԿ–ից սանձարձակ հակաքարոզչության, ստերի և թափված մաղձի համար։ Գոնե ափսոսանք հայտնեցի՞ք ձեր անվայելուչ պահվածքի համար։ Ոնց որ թե՝ չէ։ Կարծում եք՝ մոռացվեց գնա՞ց։ Կարծես թե՝ չէ։ Հույս ունեք, որ նույն ձևով կարող եք հետո էլ շարունակե՞լ։ Հաստատ ասեմ՝ չէ։ Ասում եք, Ապրիլյանը ոչ ոքի՞ էր՝ աննշան դիվանագիտական հաջողությամբ։ Լո՞ւրջ։ Ուրեմն «Ընդհանուր պետությունը» հաղթանա՞կ էր, իսկ Ապրիլյանն իր փաթեթով՝ ոչ ոքի՞։ Ասում եք, լավ բանի մասին չէ, որ 2018-ին Սարգսյանին հեռացնելու գեոպոլիտիկ կոնսենսուս կա՞ր: Իսկ կարո՞ղ է պետք չէր դրանից առաջ և այդ ընթացքում Հյուսիսում գործունեություն ծավալել նման կոնսենսուս ստանալու համար։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը և Հանրապետականը Երկրորդ նախագահի մեջքի հետևում վերջինիս պաշտոնավարման ժամանակ ոչինչ չէր անում (իսկ պոտենցիալ սխեմաներ շատ կային՝ Դեմիրճյան, Գեղամյան, Բաղդասարյան և այլք), դրա համար էլ Երկրորդ նախագահի իշխանությունն ամրանում էր։ Իսկ կարո՞ղ է Վարդան Ղուկասյանի հայտնի գեոպոլիտիկ հայտարարությունը ձեր ներսի կոնսենսուսն է։ Ինչո՞ւ եք մոռացել, որ Արարատ Միրզոյանի հետ կապված գործակալական պատմությունները, որ փնթի կերպով ճխտում եք մեր գրպանը, Երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանին են վերաբերում (մինչև 2007թ.)։ Բա խի՞ միջոցներ չեն ձեռնարկվել այդ ժամանակ։ Իսկ կարո՞ղ է՝ ձեզ էր այդպես պետք: Տեսնում եք, ինչքա՜ն շատ և տհաճ հարցեր կարող եմ հնչեցնել անգամ «լավաշ»-հոդվածով։

Հա, ու անիմաստ ինքնագովազդվեք «Նիկոլի աչքերի մեջ նայելով՝ հարցեր ենք տալիս» ձևաչափով։ Դա ձեր նախընտրած ձևաչափով խորհրդարանական գործունեություն է։ Թե չէ և ես, և ընկերներս «Նիկոլի աչքերի մեջ նայելով» այնքա՜ն հարցեր ենք տվել 2018 թվականին, երբ նրա վարկանիշը ոչ թե այսօրվա 10-12, այլ 90-95 տոկոս էր։ Եթե հրեշի աչքերի մեջ նայելով հարց տալը հերոսություն է, ապա հերթ կանգնեք, հարգելի սիրելիներ։

Հոդվածս ավարտում էի, երբ հրապարակվեց «Հայկական համալսարանի» ուկնդիրների հետ Երրորդ նախագահի հանդիպման տեսանյութը, ինչին հետևեցին ոչ միայն նիկոլական և ադրբեջանական մեդիաների, այլև Երկրորդ նախագահի հետ համակցված շրջանակների բուռն արձագանքները։ Մի հարցի անկեղծ պատասխանեք. ձեզ իրո՞ք թվում է, որ հարգարժան Երկրորդ նախագահի ելույթները, ասուլիսները, հարցազրույցներն այնքան կատարյալ են, որ հանրապետականները բան չունե՞ն ասելու։ Իսկ մտածե՞լ եք երբևէ, որ դա պարզապես մեր հարգանքի, զսպվածության, ընդդիմադիր համերաշխության, իշխանությունների ջրաղացին ջուր չլցնելու, լրջմտության արդյունք է։ Տարոսը առաջնորդության մոլուցքով բարդույթավորված բոլոր գործընկերներին։

Հ.Գ. Հայաստանն այսօր «առաջնորդների» պակաս չունի: Ափսոս, որ առաջնորդության հարցն այդպես էլ լուծել չի ստացվում»:

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան