Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պուտինը հայտարարել է, որ միշտ մտածում է իրավահաջորդի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անընդհատ մտածում է իրավահաջորդի մասին, սակայն վերջնական ընտրությունը պետք է լինի ռուսաստանցիներինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Ես միշտ դրա մասին եմ մտածում», - ասել է նա «Ռոսիա 1» (ВГТРК) հեռուստաալիքի «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» վավերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտածում է նրա մասին, թե ով ապագայում կղեկավարի երկիրը։

«Բայց վերջնարդյունքում ընտրությունը մարդկանցն է, Ռուսաստանի ժողովրդինը, քաղաքացիներինը, ընտրողներինը», - շարունակել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև համաձայնել է այն պնդման հետ, որ ինքն անընդհատ նայում և գնահատում է յուրաքանչյուր հնարավոր թեկնածուի ներուժը։

Նա նշել է, որ «լուրջ բան անելու շանսեր դժվար թե ունենա այն մարդը, որի հետևում չկա ժողովրդի վստահությունը»։

«Որպեսզի երկիրը կայուն լինի, որպեսզի լինեն պայմաններ, որոնք կապահովեին նրա զարգացումը, անվտանգությունը, պետք է մեկ շատ կարևոր պայման՝ մարդկանց վստահությունը երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ։ Բայց որպեսզի հասնենք այդ վստահությանը, պետք է, իհարկե, արդյունավետ և ազնվորեն աշխատել, բարելավել մեր քաղաքացիների վիճակը», - ասել է Պուտինը։

Շարունակելով՝ որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ հիմա երկրում աղքատության ամենացածր մակարդակն է։

«Հասկանալի է, որ մարդիկ միշտ նայում են առաջ և միշտ ելնում են նրանից, որ կարող էր ավելի լավ լինել։ Եվ այդ հարցում մարդիկ, իհարկե, ճիշտ են։ Եվ եթե մարդիկ հավատում են, ապա գլխավոր պայմանը, այն է՝ իշխանության նկատմամբ վստահությունը, որոշակի չափով ապահովված կլինի, իսկ դա այն է, առանց որի չի կարող լինել հասարակության միասնություն։ Ահա թե ինչի մասին եմ ես միշտ մտածում։ Հասարակության ներքին համախմբվածությունը մեր բոլոր ձեռքբերումների հիմքն է։ Եվ ես շատ շնորհակալ եմ մարդկանց այն վստահության համար, որը նրանք ինձ ցուցաբերում են, և ոչ միայն ընտրություններում, այլև այսպիսի ընթացիկ աշխատանքում։ Առանց դրա ո՛չ ապրել, ո՛չ աշխատել հնարավոր չէ», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հայտարարել է, որ ավելի լավ կլիներ, որ ինքն ունենար մի քանի իրավահաջորդ, որպեսզի ռուսաստանցիներն ընտրություն ունենային։

«Ես մտածում եմ այն մասին, որ պետք է հայտնվի մի մարդ, իսկ ավելի լավ է՝ մի քանի մարդ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան, ովքեր կկարողանային հասնել երկրի քաղաքացիների կողմից այդ վստահությանը», - ասել է ՌԴ նախագահը վավերագրական ֆիլմում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտածում է նրա մասին, թե ով ապագայում կղեկավարի երկիրը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ