Ձախլիկներն ավելի հաճախ են հաջողակ ղեկավարներ դառնում. հետազոտություն
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ձախլիկներն ավելի հաճախ են հաջողակ ղեկավարներ դառնում, պարզել են ամերիկյան Donald G Costello College of Business քոլեջի հետազոտողները: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ձախլիկ լինելու հատկանիշը միավորում է աշխարհի 472 խոշորագույն ընկերությունների հաջողակ գործադիր տնօրեններին։ Ընդհանուր առմամբ, 1000 գլխավոր գործադիր տնօրենների 91%-ը գրում է ձախ ձեռքով, և նրանց ղեկավարած ընկերությունների բիզնես կատարողականը միջինից մի քանի անգամ բարձր է:
Ըստ հետազոտողների՝ որոշակի կապ կա ձախլիկ գործադիր տնօրենների և նրանց ղեկավարած ընկերություններում նորարարությունների կիրառման, բացառիկ արտոնագրերի գրանցման և ավելի բարձր եկամուտներ ունենալու միջև:
Հաջողակ ձախլիկ ղեկավարների շարքում են Մարկ Ցուկերբերգը, Սթիվ Ջոբսը, Բիլ Գեյթսը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































