Վարորդը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած ընտանիքի 3 անդամի․ երեխաներից մեկը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Չալտիկյանն իր էջում գրում է․
«Մենք էն ազգն ենք, որ սեղանի շուրջ հավաքված խմում ենք երեխաների կենացը, հետո տենց խմած նստում ղեկին եվ մեծ հավանականությամբ դառնում ուրիշի եվ սեփական ընտանիքի դժբախտության պատճառ:Մեր լույսիկ Դանիելլա, միշտ կապրես մեր սրտերում։
Հ.Գ Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած ընտանիքի 3 անդամի՝ մորը եվ 2 բալիկներին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































