Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ:

Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, որտեղ ներկայացվել է դպրոցի նորակառույց մարզադահլիճը: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզում, որտեղ ներկայացվել են մանկապարտեզի շենքի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի նոր կառուցված 180 տեղ հզորությամբ մանկապարտեզ:

Երկրի ղեկավարին է ներկայացվել նաև (Մ-3) միջպետական ճանապարհի Վանաձոր - Սպիտակ հիմնանորոգված հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 3 մլրդ դրամ, որն ուղղվել է պետբյուջեից։ Իրականացված աշխատանքների արդյունքում հիմնանորոգվել է 11,84 կմ ճանապարհ:

Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է նոր կառուցված «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Գարգառ բնակավայրում, որտեղ ներկայացվել է կրթահամալիրի կառուցման ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 947 մլն դրամ: Արդյունքում Գարգառը կունենա նոր կրթահամալիր բաղկացած՝ 200 երեխայի համար նախատեսված միջնակարգ դպրոցից և 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզից։ Ծրագիրը մեկնարկել է 2024թ․, ավարտը նախատեսված է 2026թ.:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 543 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։

Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել. «Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ Կառավարությունն ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դպրոցն իր ֆիզիկական միջավայրով և բովանդակությամբ կօգնի, որ աշակերտներն իրենց հետագա կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։

Փաշինյանը  խոսել է բոլոր դպրոցներում հստակ ձևակերպված ուղերձի առկայության կարևորության մասին և նշել. «Ի վերջո դպրոցի ամենակարևոր նպատակն այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով՝ նկատի ունենք, որ լավ ապրեն, և սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կարգախոսը պետք է ազդարարի բոլոր աշակերտներին՝ լավ սովորիր, որ լավ ապրես, քանի որ լավ ապրելն ու բարեկեցությունը հենված է միայն գիտելիքի վրա։

Փաշինյանը խոսել է նաև աշակերտի համար ուսուցչի աշխատանքի կարևորության մասին, ընդգծել, որ Կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել և ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։ «Մենք պետք է վստահ լինենք, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը պայմանավորում է մեր երեխաների լավ սովորելու, ինչպես նաև հետագայում լավ ապրելու հնարավորությունը, մենք պետք է համոզված լինենք, որ մեր հարգելի ուսուցիչները ունեն պատշաճ հմտություններ: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ մի անգամ այդ հմտությունն ունենալը բավարար չէ, որովհետև ժամանակակից աշխարհում գիտելիքը փոխվում է, գիտելիքը զարգանում է, հմտությունները զարգանում են և շատ կարևոր է, որ մենք այս հարցում լինենք սկզբունքային մեր երեխաների համար: Եվ շատ կարևոր է, որ մեր երեխաները տրամադրված լինեն այս միջավայրն օգտագործելու, իրենք իրենց ապագան այսօր կառուցելու, նպատակներին ծառայեցնելու համար»։

Եվս մեկ անգամ շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին՝ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ, որ մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու, բարեկեցության հարթակ: Եվ ինչքան խոսում և մտածում ենք սրա մասին, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունն այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում»:

Ստեփանավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում համայնքը կունենա նոր կառուցված բնակելի թաղամաս՝ 15 շենքով: Նշվել է, որ ծրագիրը մեկնարկել է 2024թ., ավարտը նախատեսված է 2028թ.:

Նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 1 դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 231 մլն դրամ: Վերանորոգվող դպրոցը նախատեսված է 522 աշակերտի համար։ Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին:

Այնուհետև Փաշինյանն այցել է Հագվու նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ384+50-կմ481+40 /կմ467+50-կմ473+61/ տեղամասի (Օձունի խաչմերուկի /Մ6 և Հ35/ աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 977 մլն դրամ։ Արդյունքում վերականգնվել և բարելավվել է 0,611 կմ ճանապարհ (Օձունի խաչմերուկ):

Այնուհետև՝ երկրի ղեկավարն այցելել է Ալավերդիի «Սանահին կայարան» թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը: Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 մլն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել՝ նախորդ տարվա հեղեղումների հետևանքով: Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։

Փաշինյանին են ներկայացվել նաև Հ-22, /Մ-6/ - Դսեղ - /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 105 մլն դրամ։ Արդյունքում հիմնանորոգվել է 117.7 մ երկարությամբ կամուրջ:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Հ-22, /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,54 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։

Փաշինյանի վերջին կանգառը եղել է Փամբակ բնակավայրում, որտեղ ծանոթացել է մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «Մաունթրի Mounthree» հյուրանոցը: Վարչապետը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին։ Նշվել է, որ հյուրանոցը կառուցվել է 2021-2024թթ., իրականացվել է շուրջ 8 մլն դոլարի ներդրում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ