Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հնդկաստան-Պակիստան հակամարտության աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քանի որ ներկայիս աշխարհն առավել քան փոխկապակցված է, մի շարք սուր հակամարտություններ, որոնք ծագում են որոշակի տեղայնացված կետերում, կարող են արագորեն պրոյեկտվել ու իրենց անկայունացնող ազդեցությունն ունենալ նաև հեռավոր այլ տարածաշրջաններում։

Տեղեկության տարածման արագությունը, տնտեսական կապերը և միգրացիոն հոսքերը հնարավորություն են տալիս լարվածության ալիքներին տարածվել՝ ստեղծելով անկանխատեսելի հետևանքներ միջազգային անվտանգության և կայունության համար։ Այդպիսի իրավիճակ է, մասնավորաբար, Հնդկաստան-Պակիստան հակամարտության դեպքում, որը շատ խորը պատմական արմատներ ունի և Հարավային Ասիայի ամենաբարդ ու երկարատև հակամարտություններից մեկն է։ Այս հակամարտությունը, որը սկիզբ է առել դեռևս Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո, պարբերաբար բռնկվել է զինված բախումներով՝ ստեղծելով տարածաշրջանային լարվածության բարձր մակարդակ։

Իսկ Քաշմիրի շուրջ հակամարտությունը աշխարհի ամենաթեժ կետերից մեկն է։ Բայց այն միայն տարածքի հարց չէ, այլ պայմանավորված է նաև էթնիկ ու կրոնական գործոններով. չմոռանանք, որ Քաշմիրը հիմնականում մահմեդական բնակչություն ունի, և այս հանգամանքը Պակիստանին թույլ է տալիս իրեն դիրքավորել որպես այդ շրջանի մահմեդական համայնքի պաշտպան ու հավակնություններ դրսևորել տարածքի նկատմամբ։

Հենց այս տարածաշրջանում են տեղակայված երկու երկրների զինված ուժերը, այն ամենառազմականացված գոտիներից է, և պարբերաբար տեղի են ունենում սահմանային բախումներ։ Այս անգամ շրջադարձային նշանակություն ունեցավ այն, որ ապրիլի 22-ին Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվեց 26 զբոսաշրջիկ, բազմաթիվ մարդիկ վիրավորում ստացան։ Նշված միջադեպից հետո Հնդկաստանի ու Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ սրվեց։ Հնդկական կողմը ահաբեկչական գործողության մեջ անմիջապես պակիստանյան հետք տեսավ։ Արդյունքում երկու երկրների ռազմական ուժերը բերվեցին պատրաստության բարձր մակարդակի։ Անգամ խոսվում էր այն մասին, որ հնարավոր է լայնամասշտաբ բախում՝ չնայած արդեն իսկ սահմանին որոշակի բախումներ տեղի ունեցան։ Իսկ Պակիստանի պաշտպանության նախարարը ելույթով հանդես եկավ՝ նշելով, թե մի քանի օրվա ընթացքում պատերազմը կարող է սկսվել։

Հարկ է հաշվի առնել, որ երկու միջուկային տերությունների միջև առկա այս հակամարտության ցանկացած էսկալացիա կարող է ունենալ աղետալի հետևանքներ ոչ միայն Հարավային Ասիայի համար, այլև ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ Եվ միջուկային զենքն այս հարցում որակի զսպիչ նշանակություն է ձեռք բերել, որպեսզի խոշոր պատերազմը բացառվի։ Մյուս կողմից էլ՝ Փահալգամի ահաբեկչությունը և դրան հաջորդած կտրուկ լարվածությունը հերթական անգամ հիշեցրին միջազգային հանրությանը Հնդկաստան-Պակիստան հակամարտության, հատկապես դրա քաշմիրյան առանցքի չլուծված և վտանգավոր լինելու մասին:

Հնդկաստան-Պակիստան լարվածությունը դրսևորվում է նաև մի շարք միջազգային դերակատարների ներգրավվածությամբ։ Առաջին հերթին այս թեմայում ներգրավված է Չինաստանը, որը սահմանային խնդիրներ ունի Հնդկաստանի հետ։ Բացի այդ, Պեկինում Հնդկաստանին տեսնում են որպես իրենց տարածաշրջանային հնարավոր հակակշիռ, քանի որ Հնդկաստանն իր բնակչության թվով անցել է Չինաստանին, իսկ հնդկական տնտեսությունն աշխարհում հինգերորդն է ու շատ արագ աճում է։ Մինչդեռ Չինաստանում տնտեսական աճը նվազման միտումներ է ցուցաբերում, իսկ երկրի բնակչությունը աստիճանաբար ծերացման ու նվազման փուլ է թևակոխում։ Բացի այդ, ԱՄՆ-Չինաստան մրցակցության և հարաբերություններում նկատվող լարվածության պայմաններում Վաշինգտոնում խոշոր խաղադրույք են կատարում Հնդկաստանի վրա, որպեսզի զսպեն Չինաստանի աճող հավակնությունները։ Պատահական չէ, որ Հնդկաստանը ներառված է Քառակողմ անվտանգության երկխոսության (QUAD) ձևաչափում, որի հիմնական նպատակներից մեկն էլ Պեկինին զսպելն է։ Պեկինն էլ իր հերթին աջակցում է Հնդկաստանի հիմնական հակառակորդ Պակիստանին։ Հարվային Ասիայում Պակիստանը Չինաստանի գլխավոր դաշնակիցն է։ Չինական կողմը խոշոր տնտեսական ծրագրեր է իրականացնում Պակիստանում՝ փորձելով այս երկրի միջոցով դուրս գալ դեպի Արաբական ծով։ Դրա հետ մեկտեղ Չինաստանը մատակարարում է Պակիստանի սպառազինությունների 70 տոկոսից ավելին։ Պակիստանը թե՛ ռազմական առումով, թե՛ տնտեսապես կախված է Չինաստանից։ Պեկինը Պակիստանի միջոցով հնարավորություն է ստանում լարվածության մեջ պահել Հնդկաստանին։

Բայց մյուս կողմից էլ՝ Չինաստանն անհրաժեշտություն է զգում խորացնել իր տնտեսական կապերը Հնդկաստանի հետ հատկապես այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերը բարձրացնելու արդյունքում չինական տնտեսության ներսում ճնշումն աճում է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նշում է Հնդկաստանի հետ «վիշապի ու փղի տանգոյի» տեսքով հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին։ Ինչ վերաբերում է Արևմուտքի դիրքորոշմանը, ապա ԱՄՆ-ը և իր դաշնակիցները, հաշվի առնելով տարածաշրջանում աճող չինական գործոնը, հակված են Հնդկաստանին աջակցել։ Մինչդեռ սառը պատերազմի ժամանակաշրջանում իրավիճակը բոլորովին այլ էր, երբ Խորհրդային Միությունն աջակցում էր Հնդկաստանին, ԱՄՆ-ն էլ պաշտպանում էր Պակիստանին։ Սա վկայում է նաև իրերի դրության որոշակի փոփոխության մասին։

Մյուս կողմից՝ Հնդկաստանի կողմնակից է նաև Ռուսաստանը՝ հաշվի առնելով, որ ռուսական տնտեսության վրա պատժամիջոցային ճնշումը թուլացնելու տեսանկյունից հնդկական կողմը Մոսկվայի համար կարևոր առևտրային գործընկեր է, ռուսական նավթի ու այլ հումքի խոշոր ներկրող։

Չինաստանից զատ, որպես Իսլամաբադի գլխավոր դաշնակից է հանդես գալիս Թուրքիան։ Ու նույնիսկ փորձ է կատարվում ստեղծել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան համագործակցության ձևաչափ։ Պատահական չէ, որ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը Արցախյան պատերազմից հետո՝ 2021 թվականին «Երեք եղբայր-2021» անվանումով համատեղ զորավարժություններ անցկացրին։ Թուրքիան նաև Պակիստանի բանակի սպառազինությունների երկրորդ մատակարարն է Չինաստանից հետո։ Պատահական չէ, որ իրավիճակի լարվածության պայմաններում տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական կողմը Պակիստան է տեղափոխում զինամթերքի մատակարարումների նոր խմբաքանակ։ Անկարան ու Իսլամաբադը նաև համատեղ սպառազինության արտադրության նախաձեռնություններ են իրականացնում։ Պակիստանյան կողմը Թուրքիայի միջոցով հասանելիություն է ստանում թուրքական ու ՆԱՏՕ-ական տեխնոլոգիաներին, իսկ թուրքական կողմն էլ՝ Պակիստանի միջոցով չինական տեխնոլոգիաներին։ Պակիստանը զենքի խոշոր մատակարար է նաև Ադրբեջանի համար, իսկ Բաքուն էլ իր հերթին խոստանում է ներդրումներ իրականացնել պակիստանյան տնտեսության մեջ։

Հաշվի առնենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի համագործակցությունը հիմնվում է նաև կրոնական հողի վրա։ Մասնավորապես, Թուրքիան, ստանալով ահռելի մահմեդական բնակչություն ունեցող Պակիստանի աջակցությունը, ձգտում է իրեն դիրքավորել որպես իսլամական աշխարհի առաջատար երկիր, որի համար մահմեդականների իրավունքների պաշտպանությունը գերակա է։ Դրա համար էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը պարբերաբար ՄԱԿ-ի ամբիոնից ու այլ հարթակներից աջակցություն է հայտնում Պակիստանին՝ նշելով, թե Հնդկաստանը ոտնահարում է Քաշմիրի մահմեդականների իրավունքները։ Հնդկաստանն էլ իր հերթին սպառազինություններ է մատակարարում Հայաստանին՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ու Ադրբեջանի աճող ազդեցությունը զսպելու նպատակով։

Հայաստանի դիրքորոշումը միանշանակ Հնդկաստանի կողմն է՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պակիստանը միակ երկիրն է, որ պաշտոնապես չի ճանաչում մեր երկիրը։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում Հնդկաստանի ու Հայաստանի հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ են բացվում, այդ թվում՝ նաև տնտեսական ոլորտում, բայց դրանք լիարժեքորեն իրացված չեն։

Իսկ Ֆրանսիան, որը խնդիրներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ոչ միայն Հայաստանին աջակցելու միջոցով է փորձում հակակշռել թուրք-ադրբեջանական տանդեմին, այլև սպառազինություններ է մատակարարում և համատեղ նախագծեր է իրականացնում Հնդկաստանի հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա Սողոմոնյան