Երևան, 02.Մայիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աթենքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ

Աթենքի Մեգարոն համալիրի Դիմիտրիս Միտրոպուլոս համերգասրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ անց է կացվել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցին նվիրված համերգ։
Այս մասին հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Հիշատակի համերգի ընթացքում ժամանակակից հայ և հույն կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ 

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից կազմակերպվել և իրականացվել է մյուս՝ հույների և ասորիների ցեղասպանությունների հետ միասին, որոնք շատ ցեղասպանագետների կողմից համարվում են Օսմանյան ցեղասպանություններ։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերում մեջբերված հատվածի, որում վերջինս համեմատում էր այդ երեք կոտորածները և նաև հավելում, որ եթե համապատասխան միջազգային արձագանք լիներ ավելի վաղ, մինչ Առաջին աշխարհամարտը, կազմակերպված հույների զանգվածային բռնի տեղահանումներին և ջարդերին միգուցե և դրանք շատ ավելի մեծ ծավալներով չէին իրականացվի հույների, նաև հայերի ու ասորիների նկատմամբ, որն իրականում դիպուկ բնորոշում է ցեղասպանության կանխարգելման կոնցեպցիան։

Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միայն զոհերին չի վերաբերում, այն վերաբերում է նաև վերապրածներին։ 

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների կազմակերպան 100-ամյակից ի վեր վերածնունդը համարվել է անկյունաքարային հասկացություն։ Վերածնունդը թե՛ հայերի, թե՛ հույների, ինչպես նաև Հոլոքոսթից հետո հրեաների պարագայում հավասարապես կարևոր իրողություն է։ Ուղերձն այն է, որ ցեղասպանություն իրականացնողներին չի հաջողվել ոչնչացնել մեր ժողովուրդներին, որոնք իրենց արարչությամբ, ստեղծագործական գործունեությամբ են ապացուցուցում իրենց ներդրումը համամարդկային զարգացման մեջ։ Եւ այսօրվա միջոցառման հիմնական կոնցեպտը, ուղերձը դա է։ Այսօր հնչելու են ստեղծագործություններ, որոնք, հիմնականում բացառությամբ Կոմիտասի, ստեղծվել են ցեղասպանությունից հետո։ Այս համատեքստում հիշարժան է ցեղասպանության երկկողմ վերապրածների զավակ, Աթենքում 1937 թ․ ծնված Հարություն Դելալյանի անունը, ում Կոմիտասին նվիրված ստեղծագործությունը եզակի աշխատանք է»,-ասել է նա։

Դեսպանն անդրադարձել է նաև Կոմիտասի անմահ ժառանգությանը, ինչպես նաև հիշատակեց Հայաստանում ծնված հունահայ կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևին։

Տիգրան Մկրտչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայկ Մելիքյանին շարունակական համագործակցության և բարձր մակարդակով հայ մշակույթը աշխարհի տարբեր բեմերում ներկայացնելու համար։

Միջոցառման ընթացքում հնչել են՝ Կոմիտասի, Կալիոպի Ցուպակիի, Արամ Խաչատրյանի, Գեորգի Գյուրջիևի, Մանոլիս Կալոմիրիսի, Յանիս Քսենակիսի, Հարություն Դելալյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչներ, խորհդարանի անդամներ, դեսպաններ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Հունաստանում հայ առաքելական և ավետարանչական եկեղեցու հոգևոր առաջնորդները, հունահայ համայնքի ներկայացուցիչներ Հունաստանի տարբեր քաղաքներից, մտավորականներ, լրագրողներ, Հայաստանից ժամանած հյուրեր։

 

Հովհաննես Ծառուկյանը ներկա է եղել «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» փառատոնինԱթենքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգՄենք շատ ուրախ ենք, որ Ռոդրին վերադարձել է մարզումներին. Գվարդիոլան մեկնաբանել է Ռոդրիի վերադարձը Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5» .մանրամասներ Ուիթքոֆը չի ցանկանում դառնալ ԱՄՆ նախագահի խորհրդական․ CNN Ռուսական կողմը մեղադրել է Ուկրաինային՝ Խերսոնի շրջանի Ալեշկի քաղաքին հարվածելու համար Ինչու պաշտոնից հեռացվեց Թրամփի խորհրդականը․ նոր մանրամասներ Մեգան Մարքլը մերժում է ստացել գովազդից՝ արտաքին քննադատությունների պատճառով Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը Երևանի կենտրոնում ավտոմեքենայի գազաբալոն է պայթել. վնասվել են ավտոմեքենաներ, կա վիրավոր Բռնության և սպանության դեպքերի աճը ինչի հետ է պայմանավորված․ հարցում Պայթյուն Սարյան փողոցում Google-ը հայտարարել է, որ իր արհեստական ​​ինտելեկտը շուտով կներառվի iPhone-ներում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում Վաղը որոշ վայրերում սպասվում է հորդառատ անձրև Չինաստանը հայտարարել է գերծանր հրթիռի ստեղծման ոլորտում առաջընթացի մասին Ինչ սպառնալիքներ է ներկայացնում ռեսուրսների գործարքը Ուկրաինայի համար Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրելՀրդեհ Աղավնավանք գյուղում Խոշոր վթար, «Mazda»-ն բախվել է կայանված մեքենաների, որոնք էլ այլ մեքենաներիՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել. ԱՄՆ-ում ներկայումս առկա է դատական գործընթաց Մոսկվայի միջադեպում ամենակարեւորը նա էր,որ բոլորը հասկացան՝ Արցախի էջը փակված չէ ու հայ ժողովուրդն էլ հաշտ չէ կապիտուլյացիայի հետ. ՇարմազանովՈւկրաինան և Արևմուտքը հիանալի հասկանում են, թե ումն է Ղրիմը. ՌԴ ԱԳՆ Թուրքիան 76,5 մլրդ եվրոյի փոխհատուցում պիտի տա Հայաստանին. Հրայր Կամենդատյան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Թշնամու բացած կրակին պետք է պատասխանել, կրակը լռեցնել. Ավետիք ՔերոբյանՔաղաքական կատակներ՝ ճշմարտության ահասարսուռ բաժնովՋրանջատում՝ մինչև 20։00-ն Անպատժելիությունը և բռնությունը՝ որպես կառավարման ձև. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Կապան քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացԵվա Զոհրաբյանի և նորածին դստեր շքեղ դուրսգրումը. Բացառիկ կադրեր Այսօր մեր խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգության հարցի լուծումը. Մհեր Ավետիսյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հաջողված առաքելությունը ԴուբայումԲնակիչ սպառողների համար արևային մարտկոցների տեղադրումը կթանկանա«Կամուրջ» նախաձեռնությունը և «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Եվրոպան նախընտրում է Բաքվի նավթը Ղազախստանը գործարկում է «Ոսկե վիզա»․ որո՞նք են պայմանները Արտուշ Գաբրիելյանը օրինակ՝ Փաշինյանի այլ կամակատարների համար Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին Ռուսաստանի աչքում Հայաստանի դերը բարձրացել է «Եվրոբռնություն». Զավենիչի կուսակցությունն արդարացնում է կուսակցի խայտառակ վարքը Ադրբեջանը Նախիջևանում զnրավարժnւթյnւններ է անցկացրել Հրդեհ Աղավնավանք գյուղում Քամալա Հարիսը կոչ է արել միավորվել Դոնալդ Թրամփի դեմ Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել․ բնակիչների համոզմամբ՝ հետախուզական է Պուտինն Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Սպիվակովին Ռուսաստանը «Իսկանդերներով» հարվածել է Օդեսային. կան զոhեր և վիրավորներ Ուժգին երկրաշարժ` Իրանում Արտակարգ դեպք, «Արին Բերդ» հացատանը մի տղամարդ ծեծել է մատուցողուհու, շշերով հարվածել տնօրենին