«Ինտերը» Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել
ՍՊՈՐՏ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղում 30-րդ վայրկյանին բացել է հաշիվը։ Գոլը խփել է Մարկուս Թյուրամը։
Սա մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում խփված ամենաարագ գոլն էր։ Այս մասին Opta Sports-ը հայտնել է իր Telegram ալիքում։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Ինտերը» հաղթել է «Ֆեյենորդին» (ընդհանուր 4:1) և «Բավարիային» (4:3): «Բարսելոնան» ուժեղ է գտնվել «Բենֆիկայից» (ընդհանուր 4:1) և «Բորուսիա Դորտմունդից» (5:3):
Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը «Ռեալ Մադրիդն» է, որը նախորդ տարվա եզրափակչում հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը «Բարսելոնան» նվաճել է 2015 թվականին, իսկ «Ինտերը»՝ 2010 թվականին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































