Կոտայքում հրդեհ է բռնկվել կայանված «Daewoo»-ում. այն դարձել է ոչ շահագործելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի բնակավայրի տարածքում ավտոմեքենա է այրվում:
«Daewoo» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:





















































1
«Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց». Իվետա Մուկուչյանը բացահայտել է, թե ինչու Ջենիֆեր Լոպեսի թիմը չի...
2
Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ
3
Ո՞վ է Հայաստանում վճարում Ջենիֆեր Լոպեսի հետույքի համար
4
Իրազեկում՝ օգոստոսի կենսաթոշակի վճարման գործընթացի վերաբերյալ
5
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին