Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տպավորություն է, որ հիմնական նպատակն է ունենալ գործիք, որով հնարավոր է «զբաղեցնել» քաղաքական հակառակորդներին և շեղել նրանց քաղաքական օրակարգից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման, իր բնորոշմամբ, թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը:

Ընդգծում է՝ Սահմանադրական դատարանը մերժել է գործի լսումները բանավոր ընթացակարգով անցկացնելու նրա միջնորդությունը, ինչը խախտում է «ՍԴ-ի մասին» օրենքի պահանջները: Նշում է՝ օրենքն ունի երկու հռչակված նպատակ: «Առաջինը կոռուպցիայի դեմ պայքարն է, և այն վերաբերում է նախկին և ներկա պաշտոնյաներին: Երկրորդ հռչակված նպատակն ընդհանուր հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է անձանց, որոնք օրենքով սահմանված որոշակի ցանկից հանցագործություններ են կատարել, և այս դեպքում բացարձակապես էական չէ՝ այդ մարդիկ պաշտոնյա եղել են, թե չեն եղել, զբաղեցնում են ներկայում պաշտոն կամ չեն զբաղեցնում: Հանցավորության դեմ պայքարի պարագայում օրենքը որևէ պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դատարանի կողմից հաստատված լինի։ Նշվում է, որ եթե անձն արդարացվեց և համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնագանձման վարույթը, միևնույնն է, պետք է շարունակվի: Բավականին լայն է ուսումնասիրության շրջանակը, այն ընդգրկում է 1991 թ. սեպտեմբերից սկսած ձեռք բերված գույքը, օրենքի դրույթի համաձայն՝ որևէ կապ չունի դա ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, հետո, հանցագործության հետ որևէ կապ ունի, թե ոչ»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով որոշման դրական դրույթներին՝ փաստեց, որ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասում նշվում է, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Այսինքն, հանցավորության դեմ պայքարի շրջանակներում գույքի բռնագանձումը հնարավոր է միայն, եթե որոշ հավաստիությամբ ցույց տրվի, որ հանցագործության և գույքի միջև կա պատճառահետևանքային կապ: Հաջորդիվ՝ դատարանը հստակ նշել է, որ եթե պաշտոնյայի նկատմամբ ապօրինի գույքի վերաբերյալ վարույթը հարուցվել է օպերատիվ տվյալների հիման վրա, ապա այդ պաշտոնյայի պաշտոնավարումից առաջ ձեռք բերած գույքը չի կարող բռնագանձվել։ Հարությունյանի խոսքով, երրորդ դրական դրույթն այն է, որ ԱԺ-ն պարտավոր է օրենքով սահմանել բռնագանձման վաղեմության ժամկետ։ Սակայն այս ձևակերպումը իրավաբանորեն չի պարտադրում Ազգային ժողովին որոշակի ժամկետում փոփոխություն կատարել, քանի որ դատարանը պարզապես «պնդել է», որ անհրաժեշտ է ժամկետ սահմանել։

«Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա այժմ պետք է անհապաղ ձեռնարկվեն հետևյալ քայլերը. նախ դատախազությունը պարտավոր է հրաժարվել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում հարուցված այն բոլոր գործերից, որոնցով կապը չի ներկայացրել այն ենթադրյալ ապօրինի գույքի և հանցավոր արարքի հետ: Դատախազությունը պարտավոր է անհապաղ հրաժարվել բոլոր այն գործերից, որոնցով անձինք արդարացվել են, իսկ ինչ վերաբերվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերին, ապա դրանց շրջանակներում դատախազությունը պետք է վերահաշվարկ կատարի և հրաժարվի այն գույքերի բռնագանձման պահանջից, որոնք ձեռք են բերվել մինչև պաշտոն զբաղեցնելը»,-հավելում է նա:

Սակայն դատարանի որոշումն ունի մի շարք բացասական դրույթներ, որոնք ևս մատնանշվում են Հարությունյանի կողմից: Օրինակ՝ օրենքն ունի հետադարձ կիրառման ուժ: «Բացի դա, առկա են բացեր արդար դատաքննության իրավունքի համատեքստում։ Օրենքը պահանջում է, որպեսզի անձն ապացուցի իր գույքի օրինականությունը, այլապես կզրկվի այդ գույքից: Բայց շատ հաճախ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետական պաշտոնյաներին, այդ ապացույցներն այդ պաշտոնյաների մոտ չեն, նրանք գտնվում են պետության ձեռքում: Այսօր բախվել ենք հետաքրքիր մի իրավիճակի, երբ պետությունն այդ ապացույցները ոչնչացրել է օրինական կարգով, որովհետև նրանց պահպանման ժամկետն է լրացել կամ պարզապես կորցրել է պետությունը, որովհետև պատշաճ ձևով այն չի պահվել»,-նշում է ՍԴ դիմած ԱԺ-ի պատգամավորների ներկայացուցիչը:

Որպես բացասական դրույթ նշվում է այն, որ բացակայում են պաշտոնատար անձի նկատմամբ ուսումնասիրություն սկսելու հիմքերի հստակ ձևակերպված պահանջները, անգամ իրավախախտման կասկածի առկայությունը պարտադիր չէ։ Ստացվում է, որ օրենքը կարո՞ղ է օգտագործվել որպես քաղաքական գործիքակազմ քաղաքական հակառակորդների դեմ։ Մյուս կողմից՝ օրենքը պարտադրում է անձին ապացուցելու 30- 35 տարվա վաղեմության գործարքների օրինականությունը, ինչն անհնարին է:

Հաջորդ խնդիրը վերաբերվում է կողմերի անհավասարության և մրցակցության սկզբունքի խախտմանը: «Դատախազությունն օժտված է վիթխարի լիազորություններով, այն իրավունք ունի հանձնարարելու անձի և իր մերձավորների նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում, այն իրավունք ունի պետական բյուջեի միջոցներով պատվիրել տարբեր փորձաքննություններ, այն կարող է օգտվել պետական հարկադրանքի բոլոր միջոցներից, իսկ փաստաբանը նման գործիք չունի։ Բացի սրանից, անձին տրվում է ընդամենը 1 ամիս ծանոթանալու իրավասու մարմնի կողմից 3 տարի հավաքագրված նյութերին»: Հարությունյանի պնդմամբ, այստեղ խոսք չի կարող լինել հավասարության մասին:

Նա ընդգծում է՝ դիմումը ՍԴ ներկայացրել են 2021 թ. նոյեմբերին: «Անցել է 3,5 տարի: Օրենքն ունի հստակ դրույթ՝ քանի ամսում կարող է ՍԴ-ն քննել այդ հարցը։ Որպես կանոն՝ վեց ամսում, բայց դատարանն իրավունք ունի երկարաձգել ևս երեք ամսով: Օրենքը նաև հնարավորություն է ընձեռել դատարանին կասեցնելու վարույթը, իրենք երկու անգամ օգտվեցին այդ հնարավորությունից, կասեցրեցին վարույթը՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով, հետագայում նաև դատախազություն, բայց դատախազությունից պատասխանը ստացել են 2023 թ. օգոստոսին, ու ոչ մի շարժ: Եթե նայեք կասեցման որոշումը, այնտեղ գրված է՝ կասեցնել մինչև դատախազությունից պատասխան ստանալը: Դատարանը խախտել է «ՍԴ-ի մասին» օրենքով սահմանված ժամկետները, եթե անգամ հաշվի առնենք 9 ամիսը, կասեցման ողջ ժամանակահատվածը՝ երկուսից ավելի տարի ցուցաբերելով անգործունեություն: Մյուս կողմից՝ օրենքի համաձայն, «իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս ՍԴ-ն գնահատում է ինչպես այդ ակտը, այդպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան»: ՍԴ-ն դա չարեց: Նա ստացավ նյութեր դատախազությունից, դատարաններից և վերջին օրը որոշեց դրանք վերադարձնել՝ չհամարելով գործի նյութեր: Եթե անդրադառնային դատական պրակտիկային, այլ ելք չունեին, քան Տոդորովի գործի ստանդարտները կիրառել իրավակիրառ պրակտիկայի նկատմամբ և համարել իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական»:

Հարությունյանը կարծիք է հայտնում՝ տպավորություն է ստեղծվում, որ հիմնական նպատակն է ունենալ գործիք, որով հնարավոր է զբաղեցնել քաղաքական հակառակորդներին՝ ստիպելով նրանց տարիներ շարունակ ժամանակ և ռեսուրսներ վատնել պաշտպանվելու այս մեղադրանքներից, և այդ միջոցով շեղել նրանց քաղաքական օրակարգից։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ