Երիտասարդների մոտ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ՆԳՆ-ից հայտնում են․
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, ապրիլի 26-ին՝ ժամը 06։20-ին, Մեծամոր քաղաքի Միքայելյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչներ 29-ամյա և 25-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «ՎԱԶ-21012»-ով հանդերձ: 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «գաբագամա» տեսակի 15 դեղահաբ, ածխացած հետքերով կաթուցիչ և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում «կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը գնել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով:
25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է նույն տեսակի 3 դեղահաբ: Մեծամորցի երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: «ՎԱԶ-21012»-ը տեղափոխվել է ՀՈԳՎ Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































