Ողբերգական դեպք՝ «Ուիգմոր»-ում. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցում»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 23-ին, Հանրապետության մարզերից մեկից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեանիմոբիլով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա տղա երեխա։
Հիվանդանոցում բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են երեխայի կյանքի համար, սակայն հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Վահե Գ.-ն է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Ռոզա Դավթյանի հարսանիքի հայտնի հյուրերը
2
Ռոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը` նշանածի հետ
3
Ինչ տեսքով է Ռոզա Դավթյանի մայրը ներկայացել դստեր Bride to be-ի խնջույքին
4
Ռոզա Դավթյանն ամուսնանում է․ շքեղ Bride to be խնջույք և սիրելիի հետ լուսանկար (տեսանյութեր, լուսանկա...
5
Անդրեն տևական լռությունից հետո Ինստագրամում սթորի է արել