Իրանում կրկին խոշոր պայթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Սպահան քաղաքում «Ava Nar Parsian» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Ըստ «Iran International» լրատվականի՝ «Ava Nar Parsian» ընկերությունը մասնագիտացած է «այրվող նյութերի» արտադրության մեջ։ Ընկերության կայքում նշվում է, որ այն արտադրում է հրավառության նյութեր և դինամիտ:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:30-ին։ Տարածք են ուղարկվել փրկարարական խմբեր, հրշեջ մեքենաներ և անձնակազմ։ Դեպքի պատճառների վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ շաբաթ օրն Իրանի ամենամեծ՝ Բանդար Աբբասի Շահիդ Ռաջա նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































