ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխում. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը և Հայկ Դերզյանը հանդիպում են ունեցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության Գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովի հետ։
Կողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և այդ պոտենցիալի արդյունավետ իրացման կարևորությունը։
Հանդիպման մասնակիցները արձանագրել են, որ վերջին շրջանում ՀՀԿ - «Միասնական Ռուսաստան» միջկուսակցական համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ, որը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



