Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 67,1 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի նավթի գինը բարձրացել է նախորդ շաբաթվա անկումից հետո: Թրեյդերները հետեւում են տեղեկություններին առեւտրային գործընկերների հետ սակագների վերաբերյալ ԱՄՆ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ եւ գնահատում Չինաստանում նոր խթանների մասին լուրերը:
Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում բարձրացել են 0,23 դոլարով (0,34 տոկոս)՝ հասնելով 67,10 դոլարի մեկ բարելի դիմաց։ Ուրբաթ Brent-ը թանկացել է 0,32 դոլարով (0,48 տոկոս)՝ հասնելով 66,87 դոլարի մեկ բարելի դիմաց։
WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,28 դոլարով (0,44 տոկոս)՝ հասնելով 63,30 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդի ընթացքում պայմանագիրը թանկացել է 0,23 դոլարով (0,37 տոկոս)՝ հասնելով 63,02 դոլարի մեկ բարելի դիմաց։




















































