Արթուր Ավետիսյանը՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլում:
Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը հավաքեց 14,466 միավոր և իր առաջին ոսկե մեդալը նվաճեց 2025 թ. աշխարհի գավաթի փուլերում: Որակավորման փուլում Ավետիսյանը վաստակել էր նույն միավորները և առաջին տեղի դուրս եկել եզրափակիչ: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկաացուցիչ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը 13.133 միավորով 7-րդն է:
Նախորդ փուլերում Արթուր Ավետիսյանը նվաճել էր երկու բրոնզե մեդալներ՝ Օսիեկում և Դոհայում:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



