Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 27-ին, ժամը 06։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ծառահատման աշխատանքներ:
Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
«Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց». Իվետա Մուկուչյանը բացահայտել է, թե ինչու Ջենիֆեր Լոպեսի թիմը չի...
2
Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ
3
Ո՞վ է Հայաստանում վճարում Ջենիֆեր Լոպեսի հետույքի համար
4
Իրազեկում՝ օգոստոսի կենսաթոշակի վճարման գործընթացի վերաբերյալ
5
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին