Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Գորիս խոշորացված համայնքում տեղի ունեցավ բնակարանների բանալիների հանձնման արարողություն, որի շրջանակում 18 ընտանիք ստացավ իր երկար սպասված բնակարանը։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Հաղորդագրության համաձայն, շահառուների թվում են ինչպես տեղի բնակիչներ, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված և Գորիսում ժամանակավորապես ապաստանած ընտանիքներ։
Այս նախաձեռնությունը Գորիս համայնքում իրականացվող բնակարանաշինական շարունակական ծրագրի մաս է կազմում։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետևողական աշխատանքի արդյունքում վերջին տարիների ընթացքում համայնքի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում, կառուցվել և վերակառուցվել է շուրջ 60 բնակարան՝ նպաստելով բազմաթիվ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։
Կոնկրետ այս՝ 18 բնակարանների տրամադրման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 200 միլիոն ՀՀ դրամ։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
«Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց». Իվետա Մուկուչյանը բացահայտել է, թե ինչու Ջենիֆեր Լոպեսի թիմը չի...
2
Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ
3
Ո՞վ է Հայաստանում վճարում Ջենիֆեր Լոպեսի հետույքի համար
4
Իրազեկում՝ օգոստոսի կենսաթոշակի վճարման գործընթացի վերաբերյալ
5
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին