Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի ու Կապանի օդային կապը վերականգնվել է․ «Հետք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ու Կապանի միջեւ օդային հաղորդակցությունն ապրիլի 18-ից վերականգնվել է, գրում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ Երեւան-Կապան-Երեւան չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերությունը, որը դեպի Կապան կոմերցիոն թռիչքները մեկնարկել էր 2023-ի օգոստոսին, վերջին անգամ Սյունիքի մարզկենտրոն էր թռել ու վերադարձել այս տարվա փետրվարի 26-ին: Դրանից հետո ընկերության միակ օդանավը՝ L-410UVP-E20-ը (հայկական գրանցումը՝ EK-4117), կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից մարտի 20-21-ին Երեւան-Սամսուն (Թուրքիա)-Բուխարեստ (Ռումինիա)-Կունովիցե (Չեխիա) երթուղով թռել էր Չեխիա՝ պլանային տեխսպասարկում անցնելու: Ապրիլի 9-10-ին EK-4117-ը Կունովիցե-Բուրգաս (Բուլղարիա)-Սամսուն-Երեւան ուղեգծով բորտը վերադարձել էր Հայաստան:

Ապրիլի 16-ին գրել էինք, որ «ՆովԷյրը» նոր սեփականատեր ունի: Այս տարվա մարտի 18-ին դրա միանձնյա փայատեր է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որը պատկանում է հանքարդյունաբերական հսկա ԶՊՄԿ-ին: Մինչ այս ավիափոխադրողի տերը ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս, գործարար Արամ Նովելի Մարությանն էր, որը նախկինում եղել է նաեւ Քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե) պետի տեղակալ:

Սեփականատիրոջ փոփոխությունից հետո թարմացում է սպասվում նաև «ՆովԷյրի» պաշտոնական կայքում, որի վրա այժմ տեխնիկական աշխատանքներ են կատարվում:

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից եւ թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com-ից, «ՆովԷյրի» L-410 օդանավը նախորդ ուրբաթ օրը՝ ամսի 18-ին, եւ այսօր՝ ամսի 21-ին, Երեւան-Կապան-Երեւան թռիչքներ է կատարել: Հիշեցնենք, որ 2023-ի օգոստոսից օպերատորը չվերթն իրականացնում էր երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, իսկ 2024-ի սեպտեմբերից սրանց ավելացավ նաեւ չորեքշաբթին: Ինչպես արդեն գրել ենք, սպասվում են ամենօրյա թռիչքներ:

Հավելենք, որ 2023-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին «ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան երթուղով տեղափոխել է 207 ուղեւորի, իսկ 2024-ի ընթացքում՝ 1365 հոգու: Սա միակ ավիաընկերությունն է Հայաստանում, որ ներքին թռիչքներ է կատարում, Երեւան-Կապան-Երեւանն էլ առայժմ միակ ներքին չվերթն է մեր երկրում:

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութ