Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Exclusive «2 աստղ» նախագծի թեժ ետնաբեմը. Tert.amLife-ի օբյեկտիվում լարված ու հուզված արտիստներն են՝ ելույթից րոպեներ առաջ

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

18 տարի անց Հանրային հեռուստաընկերության եթեր է վերադառնում ամենավարկանիշային ու սպասված «2 աստղ» նախագիծը՝ հեռուստադիտողին խոստանալով նոր անակնկալներ:

Մինչ նախագծի մասնակիցներն ու ողջ ստեղծագործական թիմը լարված ու հուզված պատրաստվում են առաջին ելույթներին, Tert.am Life-ի տեսախցիկը ֆիքսել է ետնաբեմի թեժ իրարանցումը:

Րոպեներ անց կմեկնարկեն առաջին թողարկման նկարահանումները, մինչ այդ փորձում ենք զրուցել մասնակիցների հետ, պարզել ինչ էմոցիաներ ու սպասելիքներ ունեն:

Նոր եթերաշրջանում ժյուրին բաղկացած է չորս անդամից․ երեքը մշտական անդամներ են, իսկ չորրորդը՝ հատուկ հյուր, ով փոխվելու է յուրաքանչյուր թողարկման ընթացքում։ Առաջին թողարկման հատուկ հյուրը Նարեկ Դուրյանն է:

Ժյուրիի կազմում են Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանը, Գարիկ Պապոյանը:

Նրանք կգնահատեն մասնակիցների ելույթները՝ առաջնորդվելով իրենց փորձով ու մասնագիտական կարծիքով։

Նախագիծը վարելու են Գրիգն ու Արամ MP3-ին:

Tert.am Life-ի հետ զրույցում Գրիգը խոստովանեց, որ առաջարկը եղավ շատ անսպասելի:

«Ես անգամ չգիտեի, որ «2 աստղ» նախագիծը վերադառնում է եթեր:

Երբ «2 աստղ»-ը եթերում էր, ես դեռ դպրոցական էի: Շատ հետաքրքիր ու պարտավորեցնող է: Շատ սիրված նախագիծը վերադառնում է, իսկ ես մի մասնիկն եմ կազմում»,- նշեց Գրիգը:

Նրա խոսքով՝ շատ հետաքրքիր զույգեր են ընտրված:

«Ինձ թվում է՝ թեժ պայքար է լինելու: Արամի հետ շատ հեշտ ենք աշխատում, վաղուց ենք իրար ճանաչում, կես խոսքից իրար հասկանում ենք:

Քանի որ կինս մասնակցում է, հասկանալի պատճառով ֆավորիտ զույգը պարզ է, որ Սոնան ու Սիմոնն են, բայց հեռուստադիտողը դրա մասին բացարձակ չի զգալու»,- վստահեցեց Գրիգը:

Նրա կարծիքով՝ այս նախագիծն ավելի շատ ոչ թե հաղթելու կամ պարտվելու մասին է, այլ՝ հետաքրքիր երաժշտական տոն է հեռուստադիտողի համար:

Արամ MP3-ին Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ՝ իր համար ավելի հետաքրքիր էր ներկայանալ որպես մասնակից, քան հաղորդավար:

«Մասնակցելն ավելի հաճելի է, քանի որ կա էքստրիմ, լարվածություն, պայքար, արցունքներ, ժպիտ ու ծիծաղ: Մի խոսքով՝ երանի նրանց, ովքեր առաջին անգամ են մասնակցում նախագծին, որովհետև իմ հեռուստատեսային պատմության մեջ որպես նախագծի մասնակից ամենատպավորիչ ու հիշարժան նախագիծն է եղել, որն ինձ հետագայում օգնել է իմ գործունեության մեջ, ինձ սկսել են ճանաչել որպես երգիչ: Այս նախագծից հետո շատ մարդիկ կլինեն, որոնց  ճանապարհը լրիվ այլ ուղղությամբ կգնա»,- նշեց Արամ MP3-ին:

Նախագծի զույգերից Պոնչն ու Տոման փորձերին շատ քիչ են հասցրել մասնակցել, քանի որ այս ընթացքում երկրից բացակայել են:

«Անձամբ ես շատ վախեցած ընդունեցի առաջարկը, բայց հիմա հասկանում եմ, որ շատ լավ է, որ համաձայնել եմ, որովհետև այստեղ տոն է տիրում: Մեծ լարվածություն կա, լավ արտիստներ կան, վստահ եմ հանդիաստեսն ուրախ ու հաճույքով է նայելու:

Ընդամենը 1 օր ենք փորձ արել, հուսանք բեմից դա չի երևա»,- անկեղծացավ Պոնչը:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանի ու դերասան Ռաֆայել Երանոսյանի առաջին ելույթն անսպասելի կլինի բոլորի համար:

Ներկայանալու են «Մեր բակը» ֆիլմից հայտնի «Երկու քույր ենք, երկուսն էլ մի բոյի» երգով:

«Երբ առաջարկը եղավ, շատ մասնակիցների անուններ հնչեցին, ոմանք գործի բերումով չկարողացան մասնակցել, ինձ տրվեց ընտրության հնարավորություն և այն առանց երկար մտածելու կանգնեց Լիլիթ Կարապետյանի վրա: Ինձ համար նախագծում կարևոր է, որ մարդ լինի տեսակով, հումորով ու մարդկային, իսկ Լիլիթն ունի բոլոր այդ հատկանիշները: Մեզ ավելի շատ հետաքրքիր է մասնակցությունը, այս մթնոլորտն ու խառնաշփոթը»,- նշեց Ռաֆայել Երանոսյանը:

Լիլիթ Կարապետյանն էլ պատմեց, որ ինքն ու Ռաֆոն շատ մտերիմ են: Նա ևս մեծ հաճույքով ու նույն սկզբունքով է մասնակցում նախագծին:  

«Հաղթանակի մասին պետք է մտածել, բայց չպետք է տառապել այդ մոլուցքով: Դու քո ելույթից պետք է հաճույք ստանաս»,- ասաց Լիլիթ Կարապետյանը:

Ռաֆայել Երանոսյանը հավելեց, որ անակնկալներ են սպասվում:

«Փորձելու ենք ամեն ինչ անել, որ լավ տրամադրություն ապահովվենք, ինձ թվում է ամենամեծ գրավականը հենց դա է»,- ամփոփեց նա:

Դերասան, շոումեն Արմուշը նախագծին մասնակցում է երգչուհի Մաշա Մնջոյանի հետ:

«Մեծ սիրով ընդունեցի առաջարկը, երբ հնչեց Մաշա Մնջոյանի անունը, միանգամից ասացի՝ այո:

Փորձերը շատ հետաքրքիր է անցում, Մաշան պրոֆեսինալ երգչուհի է, ինձ մոտ էլ կարծես ստացվում է: Ամենադժվար պահը երևի այն է, որ ես երաժշտությունը կարողանում եմ ընկալել, բայց դժվարությամբ եմ արտաբերում: Մաշայի ջանքերի շնորհիվ ստացվում է:

Շատ ուրախ տեսարաններ է սպասվում հանդիսատեսին, եթե ես կամ, անհնար է առանց հումորի: Երգերին լուրջ ենք մոտենում, բեմադրություններին՝ ավելի ուրախ»,- նշեց Արմուշը:

Դերասան Արսեն Գրիգորյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է, որ ամենասիրելի նախագիծը վերադառնում է:

«Շատ ոգևորիչ էր նաև զույգի ընտրությունը, Արսեն Գրիգորյանը՝ Ասոն մեր հայկական երաժշտության ամենաամուր ձայներից է, իսկ ինձ համար կարևոր է, որ վստահություն ունենամ, որ երգիչը շատ ուժեղ է:

Նա որպես արտիստ շատ ճկուն է, բաց է ռեժիսորի առաջարկներն ընդունելու առումով, թե՛ կերապարանափոխության, թե՛ պլաստիկայի ու շարժումների առումով: Հեռուստադիտողը նրան նոր ձևով կբացահայտի, թեև Ասոն նախորդ նախագծերին մասկակցել է ու  անսպասելիության վարկանիշը բարձր է եղել:

Դերասանուհի Լիլի Էլբակյանն ու Վանը ևս խոստովանեցին, որ իրենց համար ամենաանսպասելին էր նախագծում հայտնվելը:

«Ես ընդհանրապես չեմ երգում, դրա համար շատ անսպասելի էր առաջարկը»,- նշեց Լիլի Էլբակյանն, իսկ Վանը հավելեց. «Ես էլ առհասարակ «Նեմրա»-ից դուրս չեմ երգում, ինձ համար ևս անսպասելի էր:

«Ինձ համար ամենաբարդը անգլերեն սովորելն ու երգելն է»,- ասաց Լիլի Էլբակյանը:

Իսկ Վանը դժվարանում է հագուստ ընտրելու հարցում:

«Աշխարհի որ ծայրում լինի, ես մի շապիկ հագնում ու գնում եմ երգելու, իսկ այստեղ պետք է տարբեր կերպարների համար հագուստ ընտրենք»,- ասաց Վանը:

Բոլոր մասնակիցները շատ լավն են, բայց Լիլի Էլբակյանի կանխատեսմամբ՝ կհաղթի Բրյունետը:

Իսկ Վանի խոսքով՝ մրցույթն էական չէ, եթերային տոնն ավելի կարևոր է:

««2 աստղ»-ը իմ ամենասիրելի նախագիծն է եղել»,-նշեց Լիլին:

Սոնա- Սիմոն զույգը ևս ուրախ է, որ մասնակցում է նախագծին:

«Երբ իմացա, որ զույգս Սիմոնն է լինելու, շատ վստահ ընդունեցի առաջարկը, որովհետև ինձ չեմ պատկերացնում այնպիսի արտիստի հետ, ով կփակի ինձ: Սիմոնն ինձ ավելի շատ բացում է, որովհետև այն հնարավորությունները որոնք ունեմ, ամբողջությամբ կարողանում եմ ցույց տալ»,- նշեց Սոնան:

«Ավելի համապատասխան զույգ չեմ կարծում, որ հնարավոր է մտածել: Շատ հեշտ ենք միասին աշխատում, իսկ արդյունքը կերևա հեռուստացույցից այն կողմ»,- ասաց Սիմոնը:

Զույգը նշեց, որ թեև առաջին նակարահանման օրն է, բայց լարվածություն չկա:

«Զուտ պատասխանատվության զգացումն է, որ ամեն ինչ լինի սիրուն: Բեմում արհեստական ոչինչ չենք անելու»,- նշեց Սոնան:

Սիմոնն էլ հավելեց, որ բեմադրությունը շատ հետաքրքիր է լինելու:

Անի Արզումանյանի և Ռոբերտ Քոլոյանի համար ևս անականկալ էր նախագծում հայտնվելը:

«Փորձերը շատ թեթև են անցնում, երկուսս էլ բնավորությամբ թեթև ենք, ոչ մի խնդիր չենք ստեղծում, դա շատ լավ է»,- նշեց Անին:

«Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ, դա իմ մանկության երազանքն է եղել, բայց այդ ժամանակ ես նոր սկսում էի երգել: Եթե չեմ սխավլում 3-րդ եթերաշրջանին ներկա եմ եղել: Հիմա շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ու զույգս Անին է: Շատ է պարապում ու ամեն օր ավելի լավ է երգում»,- նշեց Ռոբերտը:

Անին էլ հավելեց, որ եթե ելույթը լավ ստացվի, դա Ռոբերտի ներդրումն է:

«Բոլոր չերգիչներից ամենաչերգողը կարծում եմ Դավիթն է, որովհետև բացարձակ կապ չունի բեմի հետ:

Բավականին աշխատասեր է, ինչը շատ է օգնում իրեն: Փորձերի ժամանակ միշտ մաքսիմալն է անում, բավականին լավ է պատրաստվում:

Շատ արագ տվեցի դրական պատասխան, երբ ստացա առաջարկը, սկսեցինք փորձերը: Բավականին ակտիվ ներգրավվածություն է պահանջում, և՛ վոկոլի, և՛ պարի փորձեր ենք ունենում, բարդ է»,- պատմեց Աստղիկ Սաֆարյանը:

Դավիթ Մանոյանի խոսքով՝ ամենաբարդը ժամանակային խնդիրն է:

«Քիչ ժամանակ ունեինք, բայց մաքսիմում փորձել ենք լավ պատրաստվել»,- նշեց Դավիթը:

Զույգը պարային բեմադրությամբ է հանդես գալու:

«Ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի գեղեցիկ շոու ստանանք»,- վստահեցնում է զույգը:

Հիշեցնենք՝ տարվա գլխավոր երաժշտական մեգանախագիծը կարող եք դիտել ապրիլի 26-ին՝ ժամը 21:50-ին, Առաջին ալիքի եթերում:

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել