Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները թեժանում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պակիստանը պատրաստ է Հնդկաստանի հետ զինված դիմակայության: Այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության X սոցիալական ցանցում հրապարակման մեջ: Ռազմական գերատեսչության ներկայացուցիչները նաև շնորհակալություն են հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Պակիստանի ժողովրդին միավորելու համար: Հայտնում է news.ru-ն։
«Պատերա՞զմ եք ուզում: Սկսեք այն: Պակիստանը պատրաստ է: Շնորհակալություն, Մոդի, դու համախմբեցիր մեր ազգը», - գրել են ՊՆ ներկայացուցիչները:
Ավելի վաղ Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեում հայտարարել էին, որ երկրի ղեկավարությունը Ինդուս գետի ջրի հոսքը հետ քաշելու փորձերը կդիտարկի որպես Նյու Դելիի կողմից ագրեսիայի ակտ: Նույն կերպ կընկալվեն նաեւ ստորին ափամերձ երկրների իրավունքների յուրացման ծրագրերը, ասվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































