ՀՀ և Նիդերլանդների կրթության նախարարները դիտել են «Ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցադրությունը
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
Ցուցահանդեսին ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, օրագրային գրառումներ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր։

Դրանք ներառում են Հայոց ցեղասպանությունը վերապրած և Օսմանյան Թուրքիայից տարբեր պետություններ՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա գաղթած մեր հայրենակիցների վկայությունները։

«Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



