Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության, պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը առանձնացվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին`Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն: 

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

ՃԱՆԱՉՈՒՄ

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Ստորև, ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

Խորհրդարանական որոշումներ, օրենքներ և հռչակագրեր 

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում–2021թ․

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև - 13 փետրվարի, 2020թ.

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև - 12 դեկտեմբերի, 2019թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև - 30 հոկտեմբերի, 2019թ.

Հանրապետության Ասամբլեայի (Պորտուգալիայի խորհրդարանի) դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ - 26 ապրիլի, 2019թ.

Իտալիայի Պատգամավորների պալատի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը - 10 ապրիլի, 2019թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին - 10 ապրիլի, 2019թ.

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև - 26 ապրիլի, 2017թ.

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում - 14 հոկտեմբերի, 2016թ.

Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի բանաձև - 01 օգոստոսի, 2016թ.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև - 02 հունիսի, 2016թ.

Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև - 29 հոկտեմբերի, 2015թ.

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 հուլիսի, 2015թ.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև - 29 մայիսի, 2015թ.

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև - 6 մայիսի, 2015թ.

Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 24 ապրիլի, 2015թ.

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն - 23 ապրիլի, 2015թ.

Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ - 22 ապրիլի, 2015թ.

Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 15 ապրիլի, 2015թ.

Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 14 ապրիլի, 2015թ.

Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.

Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ - 12 ապրիլի, 2015թ.

Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր - 27 նոյեմբերի, 2014թ.

Շվեդիայի խորհրդարանի բանաձև - 11 մարտի, 2010թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 4 մարտի, 2010թ.

ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում - 19 նոյեմբերի 2007թ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 10 հոկտեմբերի, 2007թ.

Չիլի, Սենատի որոշում - 7 հուլիսի, 2007թ.

Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2007թ.

Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ.

Լիտվա, Ասամբլեայի որոշում - 15 դեկտեմբերի, 2005թ.

Եվրոխորհրդարանի որոշում - 28 սեպտեմբերի, 2005թ.

Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում - 14 հուլիսի, 2005թ.

Գերմանիա, Խորհրդարանի որոշում - 15 հունիսի, 2005թ.

Արգենտինա, Սենատի որոշում - 20 ապրիլի, 2005թ.

Լեհաստան, Խորհրդարանի որոշում - 19 ապրիլի, 2005թ.

Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում - 21 դեկտեմբերի, 2004թ.

Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում - 30 նոյեմբերի, 2004թ.

Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ.

Արգենտինա, Սենատի հռչակագիր - 31 մարտի, 2004թ.

Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ.

Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ.

Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում - 16 դեկտեմբերի, 2003թ.

Արգենտինա, Սենատի որոշում - 20 օգոստոսի, 2003թ.

Կանադա, Սենատի որոշում - 13 հունիսի, 2002թ.

Եվրոխորհրդարանի որոշում - 28 փետրվարի, 2002թ.

Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ.

Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ.

Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ.

Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում - 16 նոյեմբերի, 2000թ.

Եվրոխորհրդարանի որոշում - 15 նոյեմբերի, 2000թ.

Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.

Լիբանան, Խորհրդարանի որոշում - 11 մայիսի, 2000թ.

Շվեդիա, Խորհրդարանի զեկույց - 29 մարտի, 2000թ.

Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.

Բելգիա, Սենատի որոշում - 26 մարտի, 1998թ.

Լիբանան, Պատգամավորների պալատի որոշում - 3 ապրիլ, 1997թ.

ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ.

Հունաստան, Խորհրդարանի որոշում - 25 ապրիլ ի, 1996թ.

Կանադա, Համայնքների պալատի որոշում - 23 ապրիլի, 1996թ.

Ռուսաստան, Դումայի որոշում - 14 ապրիլի, 1995թ.

Արգենտինա, Սենատի որոշում - 5 մայիսի,1993թ.

Եվրոխորհրդարանի որոշում - 18 հունիսի, 1987թ.

ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ.

Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշում - 29 ապրիլի, 1982թ.

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 օգոստոսի, 1975թ.

ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ.

Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ.

ԱՄՆ Սենատի որոշում 359 - 11 մայիսի, 1920թ.

ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.

ԱՄՆ Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ.

Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ.

Կազմակերպություններ

Ազգերի Անդյան միության խորհրդարանի կողմից (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու) Հայոց ցեղասպանության ճանաչում - 20 սեպտեմբերի, 2016թ.

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն - 24 ապրիլի, 2015թ.

Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ.

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույց TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.

YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ.

Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ.

Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ.

Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.

Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.

Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ.

Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ.

ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ.

Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ.

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ.

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ.

ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28, մայիսի, 1948թ.

Նահանգային օրենսդիր մարմիններ, ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ

ԱՄՆ- 50 նահանգ

Ավստրալիա- Նոր Հարավային Ուելսի նահանգ

Արգենտինա-Կորդոբայի նահանգ, Բուենոս Այրեսի նահանգ

Կանադա- Բրիտանական Կոլումբիա, Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը), Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը), Ալբերտա

Շվեյցարիա-Ժնևյան կանտոն, Վոդ կանտոն

Մեծ Բրիտանիա-Ուելս

Իտալիա- 40 քաղաքային և նահանգային խորհուրդ

Իսպանիա- 27 համայնք, քաղաք

Բելգիա- Ֆլանդրիայի խորհրդարանի բանաձև

Ավստրիա- Վիեննա

Ուկրաինա-Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաք

Մեքսիկա- Միչոական նահանգ։

Եթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը