Հանդիպում հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ․ Գագիկ Ծառուկյան
ՎԻԴԵՈԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հանդիպում հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ:
Դեմիր Սյոնմեզը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում՝ հռչակ բերելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք մշակութային նախաձեռնություններ, որոնք պարոն Սյոնմեզը նախատեսում է կյանքի կոչել՝ գաղափարակից և հայրենանվեր մարդկանց աջակցությամբ:
Վերջին օրերին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ սահմանափակ քանակությամբ թողարկված հատուկ կոնյակի առաջին պատվավոր հասցեատերը հենց Դեմիր Սյոնմեզն է՝ ի նշան երախտագիտության իր ազգային արմատներին հավատարիմ, հայրենանվեր գործունեության։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



