Հրդեհի հետևանքով հինգ երեխայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Քննչական կոմիտեի քննիչները քրեական գործ են հարուցել Աստրախանի առանձնատաներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխայի մահվան փաստով՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։
Այս մասին տեղեկություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, ապրիլի 20-ի գիշերը հրդեհ է բռնկվել Աստրախանի Կիրովսկի շրջանի Օլխովսկայա փողոցի առանձնատանը։ Հրդեհը մարելուց հետո հինգ երեխայի դի է հայտնաբերվել։ Մեկ երեխայի հաջողվել է փրկվել:
Ինչպես նշել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով՝ չորս մահացածները տան տիրուհու երեխաներն են, իսկ աղջիկը, որին հաջողվել է փրկվել, նույնպես նրա դուստրն է: Մյուս զոհը ծանոթի երեխան էր, ով մնացել էր խնջույքի:




















































