«Ինտեր»-ի պաշտպան Բաստոնին խոստովանել է՝ Յամալին կանգնեցնելը դժվար է
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ինտեր»-ի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խոստովանել է, որ դժվար է կանգնեցնել «Բարսելոնա»-ի աստղ Լամին Յամալին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Իտալացի ֆուտբոլիստը նշել է, որ թեև «Ինտեր»-ն անհատապես կարող է զիջել, կոլեկտիվ խաղով կարող է հաղթել ցանկացած մրցակցի, գրում է armsport.am-ը։
«Եթե միասին չխաղանք, կպարտվենք։ Բայց մենք կարող ենք միավորվել և ճիշտ պահին հարվածել», — ասել է նա La Gazzetta dello Sport-ին։
Բաստոնին ընդգծել է Յամալի վտանգավորությունը՝ հիշելով «Եվրո-2024»-ում Իսպանիայի դեմ պարտությունը․ «Վերջին անգամ նրա դեմ խաղում ամեն ինչ վատ ընթացավ»։
17-ամյա Յամալն այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն բարձր մակարդակ է ցույց տվել՝ վերջերս 4:0 հաշվով հաղթելով «Դորտմունդ»-ին։
Առաջին կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 30-ին։




















































