Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ չկա պայքար, մահն ամենուր է. Արշակ սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԴԻՎԱՆԱՊԵՏ ԳԵՐՇ․Տ․ ԱՐՇԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ ՄԵՐ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻՆ
(19 ԱՊՐԻԼԻ, 2025 Թ․, ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՅՐ ՏԱՃԱՐ)
 
     Քույրեր և եղբայրներ,
Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, Եկեղեցին Հայաստանյայց բոցավառվող ճրագներով դիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։
Երկու հազար տարվա հեռավորությունից Տիրոջ Հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատ ներշնչել քրիստոնյաների սրտերին։ Այն առանցքն է ու գագաթնակետը քրիստոնեական հավատքի,անժխտելի վկայությունը Հիսուս Քրիստոսի Աստվածության։ Եվ դրա համար սուրբ առաքյալը Փրկչի Հարությունից երկու տասնամյակ հետո Կորնթոս քաղաքի նորադարձ քրիստոնյաներին ուղղված իր նամակում անառարկելի համոզվածությամբ հայտարարում է․ «Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:14)։ Այո, Սուրբ Հարության հրաշքով ամբողջանում է Աստվածորդու փրկագործությունը, բացահայտվում Նրա երկրավոր առաքելության նպատակը։ 
Փրկչի Հարությանը նախորդող այս օրերին քրիստոնյաներս վերապրեցինք Տիրոջ երկրավոր կյանքի տիեզերական, բայց և ողբերգական իրադարձությունները։ Աշակերտների հետ Տիրոջը սեղանակից եղանք Վերնատանը, մասնակից եղանք Հաղորդության Սուրբ Խորհրդի հաստատմանը, ականատես դարձանք Հուդա Իսկարիովտացու մատնությանն ու դավաճանությանը, հետևեցինք հրեա աստիճանավորների խարդավանքներին ու հռոմեական զինվորների բռնություններին, ցնցվեցինք Քրիստոսի կրած չարչարանքներից, Գողգոթայի ճանապարհին Նրա հետ սայթաքեցինք ու վայր ընկանք, Տիրամոր ու Տիրոջը հավատարիմ կանանց հետ վշտահար սրտով տեսանք խաչին գամված Փրկչին, լսեցինք Նրա հոգեվարքի հառաչանքներն ու աղաղակող ձայնը․ «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27:46)։
Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեց մարդկային կյանքի հերթական մի պատմություն։ Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ․ մահը կլանեց հերթական զոհին։
Այսպես անհիշատակ ու անփառունակ կավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեության պատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթե կնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթե չհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Հարության հրաշքով Հիսուս լիարժեքորեն բացահայտեց Իր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբ իմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ու չարչարանքները, Նրա խաչելության, մահվան ու թաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբ մահը դադարեց լինել կյանքի առջև ծառացած անհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որ բացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համար Քրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։


Քրիստոսի Հարության տիեզերական ծավալները, սակայն, երբեք ու երբեք չեն նսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեքը, այլ այն դարձնում են հավիտենության նախասրահ։ Առանց Հարության՝ երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող գեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացող իշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛ն սահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներ ու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կա միայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազք դեպի գերեզման։ Այսպես է Հարության ժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների ու իրավունքների բացարձակացման։ Մինչդեռ Հարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր հանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության մի օղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում հավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր են դառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ է Սուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չի առել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)։
Հազար-հազար անգամներ մեր ժողովուրդն անցել է մահվան ու սարսափի հովիտներով, ցմրուր ըմպել դառնության բաժակը, քաջաբար մարտնչել արհավիրքների դեմ, երբեմն խելահեղ մի հուսախաբությամբ փորձել փախուստ տալ ողբերգական իրականությունից, իսկ երբեմն, նույնիսկ, կասկածի տակ առել Հարության ճշմարտացիությունն ու Աստուծո լինելիությունը։
Այսօր էլ շարունակում ենք կրել ցեղասպանական գործողությունների հետևանքները, դարձյալ հանդիպում որբացած երեխաների ծերացած դեմքերի, տեսնում ցավից գալարվող որդեկորույս մայրերի ցամաքած աչքեր, հայրենազրկված արցախահայերի թորշոմած հայացքներ, բանտերում ապօրինաբար պահվող և խոշտանգվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից ու չքավորությունից կորացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ, այսօր, Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազար տարիներ հետո․
-տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնք ինքնության ուրացման գնով փառք ու անձնական բարեկեցություն են փնտրում,
-տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում,
-տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնք ազատության ու արդիականության զարդարանքի մեջ սանձարձակություն են տարածում,
-տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում «գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում:
Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են  պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում:
Մի՞թե այս ողբալի պատկերների առջև չի նսեմանում Սուրբ Հարության հրաշքը։ Ինչպե՞ս հավատալ, որ Փրկչի Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։
Քույրեր և եղբայրներ,
Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարության ճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝ հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։
Ունեմ միայն համոզում, որ չի՛ կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։
Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։
Եվ ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարություն է առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չի կարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, և անժխտելի՝ Աստուծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած։
Արդ, փորձությունները վերածենք կամքի զորացման, մերժենք թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք, մեղանչելուց հետո չդադարե՛նք մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարպվենք հույսից։ Պայքարենք մեղքի դեմ նախ մեր մեջ, ապա և ամենուր։ Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուր է և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք, Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է պատնեշը չարի և Հարությունն այնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ու համերաշխությունը և թագավորում՝ սերը։
Եվ ուրեմն թող օրհնյալ լինի Տիրոջ Սուրբ Հարությունը: Թող Փրկչի Սուրբ Հարության շնորհները առատորեն սփռվեն մարդկանց հոգիներում և համանգամայն հայ կյանքից ներս այժմ և հավիտյանս հավիտենից, ամեն․  
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց․
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան