ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից. Թաթոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քանի որ իշխանութան ներկայացուցիչները ոչ միայն չեն դադարեցնում արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ ատելության և անհանդուրժողականության քարոզը, այլ անգամ խորացնում են լարվածությունը, ապա սա քաղաքական հաշվարկված, մտածված քայլ է` հստակ գիտակցելով, որ պառակտում են հասարակությունը և սերմանում ներազգային թշնամանք, գիտակցելով, որ խոսքը ոչ միայն բռնի տեղահանվածների հետ կապված, այլ շատ ավելի լայն պառակտման մասին է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջուլ գրել է նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից:
Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
Հայ ժողովրդի մեջ չեն կարող լինել բաժանումներ ու խտրականություն: Համերաշխությունն ու փոխադարձ հարգանքն են մեր իրական առաջընթացի երշախիքներից»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































