Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դժվար ճակատագիր ունեցող խմիչք, որը «հաճույք է պատճառում». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որոշ խմիչքների պատմությունը պարզ է ու հասարակ. լինում է, չի լինում մի արհեստավոր, նա հորինում է բաղադրատոմս և սկսում արտադրել իր ստեղծածը... Բայց որոշ խմիչքների պատմություններն էլ բարդ են և դրամատիկ, հաճախ անհնար է նույնիսկ որոշակիորեն ասել, թե ո՞վ է հորինել բաղադրատոմսը, և պարզել այդ ըմպելիքի անսպասելի շրջադարձերով ուղին մինչև մեր օրերը: Այդ «դժվար ճակատագիր ունեցող» խմիչքներից մեկն էլ Դրամբուլե լիկյորն է:

Այդ լիկյորի անվանումը գալիս է an dram buidheach արտահայտությունից, որը կելտերեն նշանակում է «խմիչք, որը հաճույք է պատճառում»: Լիկյորի բաղադրատոմսը հորինել է մի անանուն բժիշկ՝ հատուկ Ստյուարտների դինաստիայի ժառանգ Չարլզ Էդվարդ Ստյուարտի համար 18-րդ դարի առաջին կեսին: Էդվարդը նաև հայտնի էր որպես արքայազն Չարլի Գեղեցիկ, նա 25 տարեկանում ղեկավարել է ապստամբությունը Շոտլանդիայում՝ ընդդեմ անգլիական տիրապետության, և դարձել շոտլանդական բանահյուսության հայտնի հերոս: Ապստամբությունը անգամ մեկ տարի չի տևել, և 1746 թվականին Չարլին պարտվել ու ստիպված փախել է։ Նա ժամանակավոր ապաստան է գտել Սքայ կղզում (Շոտլանդիայի արևմուտք)՝ հանրահայտ Մակքինան կլանի տանը։ Դրանից մի քանի ամիս անց արքայազն Չարլին Ֆրանսիա է տեղափոխվել։ Ի երախտագիտություն օգնության, արքայազն Չարլին Մակքինաններին է տվել Drambuie լիկյորի բաղադրատոմսը։ Իհարկե, արքայազնին ցուցաբերած օգնության համար այդ կլանը ենթարկվել է լուրջ հալածանքների և կորցրել իր հողատարածքները, բայց պահպանել է լիկյորի բաղադրատոմսը։ Մի քանի տասնամյակ Դրամբուլե լիկյորը բացառապես ընտանեկան խմիչք էր և հայտնի էր միայն Սքայ կղզում:

1870-ականներին տեղի հյուրանոցի սեփականատեր ոմն Ջոն Ռոսն է հետաքրքրվել խմիչքով։ Նա կլանից ստացել է լիկյոր պատրաստելու և վաճառելու իրավունք։ Իսկ 1893 թվականին նրա որդին՝ Ջեյմսը, արտոնագիր է ստացել այդ լիկյորի համար։ Նրա մահից հետո նրա այրին արտոնագիրը վաճառել է ալկոհոլային խմիչքներ վաճառող և Սքայի բնակիչ Մալ քոլմ Մակքինանին: Հստակ հայտնի չէ, թե արդյո՞ք այդ Մակքինանին վերոնշյալ Մակքինանների ազգականն է, թե ոչ, չնայած տոհմանունները նմանություններ ունեն։ Կարևորն այն է, որ արդեն 1909 թվականին շուկա է մտել Drambuie լիկյորը։ 1916 թվականին այն արժանացել է Լորդերի պալատին մատակարարվելու բարձր պատվին, ընդ որում՝ առաջինը բոլոր լիկյորների մեջ։

Այսօր այդ լիկյորի իրավունքները դեռ պատկանում են Մակքինան ընտանիքին: Խորհրդանշական շիշը անփոփոխ է մնացել հարյուր տարի և կրում է նրանց գերբը: Լիկյորը պատրաստվում է առնվազն 15 տարեկան վիսկուց, որի մեջ թրմում են խոտաբույսեր և ավելացնում մեղր։ Լիկյորի թնդությունը 40 % է, և այն հարմար է խմել ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ թեյի, սուրճի կամ կոկտեյլների հետ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր