Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն «Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայում ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ, և դա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում՝ Հայաստանի բնակչության համար, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Սա ևս մեկ բանավոր զգուշացում է Մոսկվայից Երևանին։ Մինչ այդ դրանք հնչեցրել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ զգուշացնելով, որ «Երևանը չի կարող նստել երկու աթոռի վրա», թեև նաև նրբանկատորեն էլ շեշտել էր, որ «դա Հայաստանի ներքին գործն է»։ Այդ մասին խոսել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ iarex.ru լրատվական գործակալության դիտորդ Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել իրավիճակը:

«Առայժմ Ռուսաստանը մեղմ է գործում, փորձում է տրամաբանորեն, հղում անելով Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքաշրջանառության տվյալները, Նիկոլ Փաշինյանին համոզել, որ նման քայլը սխալ է, և որ ԵՄ-ն ի վիճակի չէ Հայաստանին տալ այն, ինչ կարող է տալ Ռուսաստանը։ Բայց նման բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է։ Մոտենում է կոշտ որոշումների և այդ հարցում Հայաստանի դիրքորոշման աշխարհաքաղաքական դավաճանության պիտակավորման ժամանակը»,- նշել է Տարասովը։

Եվ խնդիրը, նրա կարծիքով, ըստ ամենայնի, հենց դա է: «Երևանը բացահայտորեն տարածաշրջանում իրավիճակը տանում է դեպի հերթական առճակատման, բայց այլևս ոչ նեղ տարածաշրջանային, այլ լայն՝ Արևմուտք-Արևելք համատեքստում, և մտադիր է տարածաշրջան ներգրավել ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներին: Հիմա հակամարտության կողմերը կարող են լինել ոչ թե Բաքուն և Երևանը, այլ անուղղակիորեն Մոսկվան և Բրյուսելը: Հետևաբար, Մոսկվան սկսել է դիտարկել ոչ թե հայկական տնտեսական համագործակցության կորուստները, այլ ուկրաինական սցենարով իրադարձությունների զարգացման հավանականությունը»,- ասել է քաղաքագետը։

Պատահական չէ, որ Երևանը ձեռնպահ է մնացել ՀԱՊԿ ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից, շարունակել է փորձագետը։ «Միևնույն ժամանակ, նա հավասարակշռում է և չի կողմնորոշվում, թե ո՞ր ուղղությամբ է գնալու հաջորդիվ։ Նրան չեն ներառել տարածաշրջանի առևտրային միջանցքներում, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը կարևոր նշանակություն ունի բոլոր հարևան երկրների համար, շրջանցում է Հայաստանը։ Դա նշանակում է, որ Հայաստանի ընտրության շրջանակը արագ նեղանում է, իսկ աշխարհաքաղաքական ցունամին, որը ունակ է խարխլել տարածաշրջանի առանց այն էլ անհանգիստ իրավիճակը, ուժ է հավաքում»,- ամփոփել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)