Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարիֆների թեման առաջնային դարձնելուց որոշ ժամանակ անց նահանջի նմանվող որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք նախատեսում են ինչ-ինչ բացառություններ։ Նախ՝ Չինաստանն է որոշակի ապրանքների մասով մաքսատուրքերի ազատում ստանում։ Չնայած այն հանգամանքին, որ Չինաստանից արտահանումը դեպի ԱՄՆ բախվում է 145 տոկոս մաքսատուրքի, սակայն հիմա չինական էլեկտրոնիկայի մի զգալի մասի համար, ինչպիսիք են, օրինակ՝ սմարթֆոններն ու համակարգիչները, բացառություն է արվում։

Սա մեծ նորություն է տեխնոլոգիական հսկաների համար, որոնք հիմա արդեն ազատ շունչ են քաշում։ Առանց մաքսատուրքերի ազատման, գաջեթների գները կտրուկ բարձրանալու էին՝ հիշողության չիպերից սկսած, առավել մեծ չափերի էլեկտրոնիկայից վերջացրած։ Apple, Microsoft, NVIDIA ընկերություններն արդեն իսկ անհանգստություն էին ցուցաբերում։ Օրինակ՝ Apple-ը շահագրգռված էր, որ iPhone հեռախոսների հերթական խմբաքանակը շուտ հասնի ամերիկյան շուկա, քանի դեռ մաքսատուրքերի հարվածի տակ չի ընկել։ Խնդիրն այն է, որ Չինաստանից ԱՄՆ ներկրման 20 տոկոսը կազմում է հենց էլեկտրոնիկան: Չինաստանում են հավաքվում բոլոր սմարթֆոնների 90 տոկոսը, նոթբուքերի և անհատական համակարգիչների՝ ավելի քան 80 տոկոսը։ Փաստացի այս հարցում Չինաստանը մոնոպոլիա ունի և կարճաժամկետ հեռանկարում անփոխարինելի է։

Եթե էլեկտրոնիկայի վրա մաքսատուրքեր են կիրառվում, ապա դրանց գինը գրեթե կրկնակի ոչ միայն թանկանում է, այլև շատ ամերիկացիների համար դառնում է անմատչելի։ Այսինքն, մաքսատուրքերի ծանրությունն ընկնում է հասարակ ամերիկացիների վրա ու հարվածում նրանց գրպանին։ Իսկ Թրամփն ինչքան էլ փորձի ներկայացնել, թե իր նպատակն է զարկ տալ տեղական արտադրությանը, չի կարող հաշվի չառնել ապրանքների թանկացման գործոնը՝ մանավանդ որ հանրային տրամադրություններում փոփոխություններ են տեղի ունենում։ Չմոռանանք, որ նա ընտրվել է նախագահի պաշտոնում՝ խոստանալով, որ գներն իջնելու են, տնտեսությունն աճելու է, իսկ ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը բարձրանալու են, բայց եթե տեղի է ունենում հակառակը, ապա դա նշանակում է, որ իր ռեյտինգը հարված է ստանում։

Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է կիսահաղորդիչների ճյուղի հետ կապված հատուկ մաքսատուրքեր սահմանել, որի նպատակն այն է, որ դրանք հենց ԱՄՆ-ում արտադրվեն, և ներկրման կարիք չլինի։ Եվ Թրամփն ու իր թիմը փորձում են հանրությանը հավաստիացնել, որ սա նահանջ չէ, բայց իրականում ամերիկյան կողմը ստրատեգիական «թայմաութ» է վերցնում։ Դադար վերցնելը վերաբերում է նաև մյուս երկրների հետ առևտրային հարաբերություններին։ Պատահական չէ, որ Թրամփը հայտարարեց, թե 90 օրով հետաձգվում են տարիֆները բոլոր երկրների համար, բայց ոչ Չինաստանի։ Մաքսատուրքերի հետաձգումը ենթադրում է միայն 10 տոկոսի կիրառում մինչև հուլիս։ Սակայն Թրամփի նահանջող դիրքորոշումը կապված է նրա հետ, որ մաքսատուրքերի սահմանման ալիքի ներքո մեծ խուճապ սկսվեց ֆինանսական շուկայում, ու ամերիկյան ֆոնդային շուկան տրիլիոնավոր դոլարներ կորցրեց։

Ներդրողները մեծ գումարներ են կորցնում, իսկ բազմաթիվ ընկերությունների ղեկավարներ և հատկապես խոշոր բանկերը կանխատեսում են, որ ամերիկյան տնտեսությանը ռեցեսիա է սպասում, եթե իրավիճակը չշտկվի։ Մի շարք փորձագետներ էլ նշում են, որ ավելի վատ իրադարձություններ կարող են տեղի ունենալ ամերիկյան տնտեսության մեջ, քան ռեցեսիան է։ Զուգահեռ՝ ամերիկյան շուկայի նկատմամբ վստահությունը սկսեց անկում գրանցել այն պարագայում, երբ գրեթե միշտ էլ ներդրողների համար ամենավստահելին համարվել է ամերիկյան ֆինանսատնտեսական համակարգը, որն աչքի է ընկել իր կայունությամբ և խաղի հստակ կանոններով։ Ու տեղի ունեցած ցնցումների արդյունքում է, որ դոլարի փոխարժեքը սկսեց նվազել՝ հասնելով վեցամսյա նվազագույնին, ինչը վկայում է նաև դոլարի նկատմամբ վստահության նվազման մասին։ Նաև դրա հետևանքով է, որ ներդրողները ձեռնպահ են մնում ամերիկյան տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելուց։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ոչ միայն չհանվեցին Թրամփի կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերը (վերը նշված բացառություններով), այլև դրանք ավելացվեցին՝ երկու օրվա ընթացքում նույնիսկ կրկնապատկվելով, իսկ վերջում ամերիկյան կողմից տարիֆները չինական ապրանքների նկատմամբ կազմեցին 145 տոկոս։ Իսկ ինչո՞ւ հենց Չինաստանն առանձնացվեց մյուս երկրներից։ Պատճառն այն է, որ չինական կողմը միանգամից շտապեց պատասխանել ամերիկյան կողմից սահմանված տարիֆներին։ Դրանով Պեկինը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են ոչ միայն ընդունել հարվածը, այլև հակահարված տալ։ Թրամփը հայտարարեց, որ Չինաստանը ստիպում է իրեն բարձրացնել մաքսատուրքերի շեմը։ Նա նաև նշում էր, թե Չինաստանը ցանկանում է գործարք կնքել իր հետ, սակայն չգիտի, թե ինչպես խնդրի։

Ըստ էության, ԱՄՆ նախագահը ակնկալում էր, որ Չինաստանում խուճապ կսկսվի, ու նախագահ Սի Ձինպինը կվերցնի հեռախոսը և այդ հարցով կզանգի իրեն։ Բայց չինական կողմը որոշեց դիմադրել մինչև վերջ՝ սահմանելով մինչև 125 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Թե մինչև ինչ կետի կհասնի ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմն, այս պահին դժվար է կանխատեսել։

Ուշագրավ է, որ այս օրերին Չինաստանի նախագահը նախաձեռնել է այցելություններ Հարավ-արևել յան Ասիայի երկրներ՝ մասնավորապես Վիետնամ, Կամբոջա և Մալազիա։ Որոշ մասնագետներ նշում են, որ Չինաստանը կարող է հենց այս երկրների միջոցով իր ապրանքներն արտահանել ԱՄՆ։

Բայց տարածաշրջանի երկները նույնպես անհանգստանալու տեղ ունեն, քանի որ Չինաստանի հետ համագործակցելու դեպքում ԱՄՆ-ը կարող է բարձրացնել նրանց նկատմամբ մաքսատուրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ չինական էժան ապրանքները կարող են հեղեղել տեղական շուկան՝ վնասելով տեղի արտադրողներին։ Սակայն Պեկինի գլխավոր մեսիջն այն է, որ եթե ԱՄՆ-ն իզոլացվում է, ապա Չինաստանը բացվում է ամբողջ աշխարհի՝ առաջին հերթին իր հարևան տարածաշրջանների համար՝ որպես վստահելի գործընկեր, որի հետ կարելի է փոխգործակցել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը