Սիրիայում հեղաշրջման փորձ է կանխվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի անվտանգության ծառայությունները պաշտպանության նախարարության հետ համատեղ կանխել են սիրիական բանակի նախկին սպաների խմբի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման փորձը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը, գրել են ԶԼՄ-ները։
Ըստ ՆԳՆ-ի՝ սպաները ծրագրել են տապալել ներկայիս կառավարությունը՝ հենվելով «Ասադի տապալված վարչակազմի» կողմնակիցների վրա։ Նրանց ծրագրերը բացահայտվել են իրավապահ մարմինների օպերատիվ աշխատանքի և բնակչության աջակցության շնորհիվ։
«Մենք ձախողել ենք հեղաշրջման ծրագրերը, որոնք նախապատրաստվում էին նախկին ռեժիմի սպաների կողմից, ինչը հնարավոր դարձավ մեր զինված ուժերի և ժողովրդի ջանքերի շնորհիվ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































