Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը վախենում է ու դրա համար էլ գեներացնում է ատելության մթնոլորտ արցախահայության նկատմամբ. Աննա Կոստանյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը

– Տիկի՛ն Կոստանյան, արցախահայության բողոքի ակցիաներից հետո նրանց հասցեին ուղղված քննադատությունները կրկին ակտիվացան, հնչեցին մեղադրանքներ, որ սոցիալական խնդիրների լուծման անվան տակ նրանք իրականում իշխանափոխության համար են հավաքվում Ազատության հրապարակում: Երբեմն քննադատությունները համեմվում են նաև ակնհայտ ատելության խոսքով, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նպատակով է ատելության մթնոլորտ գեներացվում, և ովքե՞ր են գեներացնողները:

– Ատելությունն իհարկե գեներացվում է իշխանության կողմից, մենք տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում հետևողականորեն աշխատում են արցախցիների հանդեպ մեծ չափաբաժնով ատելություն գեներացնելու համար, որովհետև վախենում են: 

Վախենում են, որովհետև վերջին հանրահավաքը, որ տեղի ունեցավ, երևի տասնյակ հազարավոր մարդիկ՝ ոչ միայն արցախահայեր, այլ նաև հայաստանաբնակներ, աջակցություն ցուցաբերեցին՝ հանրահավաքին մասնակցելով, ու նաև սոցցանցերում այդ աջակցությունը շարունակվում է: 

Սա մեծ հնարավորություն է ընդդեմ իշխանության ավելի մեծ ու զանգվածային ըմբոստության համար, հետևաբար սա գնահատում են որպես ռիսկ ու փորձում են ավելի ագրեսիվ մեթոդներ գործի դնել՝ հայերին իրար դեմ տրամադրելու: Վախենում են նաև այն մտքից, որ այս ըմբոստությունը կարող է արձագանք գտնել նաև միջազգային հանրության կողմից, որովհետև փաստացի Արցախից մեկ օրում 120 հազարից ավելի մարդկանց բռնի տեղահանումը չի կարող աշխարհում անհետևանք մնալ: 

Այս նախադեպը շատ լուրջ վտանգ է նաև այն երկրների համար, որոնց նկատմամբ տարածքային պահանջներ ունեն այլ պետություններ: Այս ընդվզումը կարող է տեղ հասնել միջազգային հանրությանը, մարդասիրական այլ կազմակերպությունների, որոնք կարող են իրենց խողովակներով ներազդել Ադրբեջանի վրա, ու արցախահայերի վերադարձը Արցախ կարող է դառնալ օրակարգային հարց, ինչը չի համապատասխանում այս իշխանության խաղաղության օրակարգին, հետևաբար նրանք գործի են դնում բոլոր մեթոդները, որպեսզի կարողանան այս հնարավոր զարգացումները կանխել: 

Ըստ այդմ նաև համապատասխան տեղերից, օրինակ՝ պետության կողմից սնուցվող ՊՈԱԿ-ի կողմից, ատելության դոզան միշտ պահում են ռեժիմի մեջ, որպեսզի ավելի ագրեսիվ ձևով կարողանան պայքարել դրա դեմ ու իհարկե պետք է դիմեն մանիպուլյացիաների՝ արցախահայերի սոցիալական պահանջներին հաղորդելով քաղաքական երանգ: Ոչինչ զարմանալի չէ, այսինքն՝ եթե սոցիալական հարթակներում կազմակերպված ձևով արշավ է ընթանում, ապա դա միանշանակ տեղի է ունենում իշխանության կողմից ու իշխանության խողովակներով:

– Նույն իշխանությունն ասում է, որ եթե իրենք խոսեն արցախահայերի վերադարձի մասին, ապա դրա հետևանքները կարող են լինել ընդհուպ Հայաստանի դեմ հարձակում Ադրբեջանի կողմից: Իրատեսական չե՞ք համարում այս վարկածը:

– Սա ևս շատ մեծ քաղաքական մանիպուլյացիա է, որով կարողանում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ վախի մեջ պահելով Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակմամբ: Բայց մենք ամեն օր տեսնում ենք, որ Ադրբեջանը սահմանային հատվածներում կրակ է բացում ՀՀ ինքնիշխան տարածքի, դիրքերի ուղղությամբ: Իշխանությունը փորձում է ուղղակի վախի մեջ պահել հանրությանը, բայց ոչ մեկը հարց չի տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ հայտարարում է, որ իրենք բոլորովին միտք չունեն խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ինչի՞ մասին է խոսքը: Հետևաբար հարձակման հավանականությունը այսպես թե այնպես կա: 

– Ատելության մթնոլորտի ստեղծմամբ, որ ասում եք՝ իշխանությունն է ստեղծում, կարողանո՞ւմ է իշխանությունը հասնել այն նպատակին, ինչի համար ստեղծում է այդ մթնոլորտը:

– Առնվազն սոցիալական տիրույթում կարողանում է տպավորություն ստեղծել, որ շատ մեծ է արցախահայության նկատմամբ ատելության դոզան, բայց սա միայն առերևույթ դրսևորում է, որովհետև հողի վրա մենք այդ դրսևորումները չենք տեսնում, դրանք սկսվում ու ավարտվում են բացառապես սոցիալական ցանցերում: 

– Տիկի՛ն Կոստանյան, այդ ատելությունը միայն արցախահայությա՞ն նկատմամբ է, թե՞ երկրում ընդհանուր ատելության մթնոլորտ է:

– Դա սոցիալ-հոգեբանական ուսումնասիրության շատ լուրջ առարկա է, որովհետև եթե դա տեղայնացնենք, ապա կտեսնենք, որ ՀՀ տարբեր մարզերի բնակիչների միջև ևս կա անհանդուրժողականություն, եթե չասեմ՝ ատելություն: Կա ատելություն նաև քաղաքական տարբեր հայացքներով պայմանավորված, ընդհանուր շիկացած են քաղաքական դաշտը ու նաև քաղաքացիների տրամադրությունները միմյանց նկատմամբ: Այս տրամադրություններն օգտագործվում են օրվա իշխանությունների կողմից, որպեսզի ավելի երկար մնան իշխանության: 

– Որքանո՞վ է խորհրդարանական ընդդիմությունը գեներացնում ատելության մթնոլորտ ու հօգուտ իրեն օգտագործում առկա ատելությունը:

– Ես կասեի՝ ոչ թե գեներացնում, այլև նպաստում է այդ մթնոլորտի խորացմանը՝ առաջին հերթին երևի քաղաքական հայացքներով պայմանավորված: Եթե առանձնացնենք նախկին նախագահների թևերի միջև տևական ժամանակ շարունակվող այս փոխհրաձգությունը, ապա, այո՛, սա էլ է ատելության մթնոլորտի դրսևորում ու շատ ուղիղ աջակցություն օրվա իշխանությանը: Փոխանակ հողի վրա միասնական ձևով պայքարեն այս իշխանության օրակարգերի դեմ, մեկը մյուսի դեմ են արշավներ իրականացնում: 

Այս ամենը ուղղակի նպաստում է օրվա իշխանության երկարաձգմանը, ու եթե իսկապես այս իշխանություններից ազատվելու նպատակ կա, ապա այդ երկու թևը պետք է ամեն ինչ դնի մի կողմ ու միասնական պայքարի այս իշխանության դեմ: 

Ցավոք սրտի, հակառակի նախադրյալները դեռ չեմ տեսնում, ու չենք էլ տեսնի մոտ ապագայում՝ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ ընդդիմության պառակտվածության մակարդակը ավելի կխորանա, որովհետև իրենք էլ խնդիր ունեն արդարանալու, հանրությանը ինչ-որ բաներ ապացուցելու: 

– Կասկածի տա՞կ եք դնում ընդդիմության այն պնդումը, թե իրենց գերնպատակն այս իշխանությանը օր առաջ հեռացնելն է:

– Հայտարարելը մի բան է, արվող քայլերը՝ մեկ այլ: Արված հայտարարություններն ու գործնական քայլերը միմյանց հետ չեն համադրվում: 

Քրիստինե Աղաբեկյան

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի Գյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Երևանի այն փաստարկները, թե ՌԴ-ի կոնցեսիան խոչընդոտում է լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը. ՌԴ ԱԳՆ Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվի