Ուժգին երկրաշարժ՝ Կալիֆորնիայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը, ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության հաղորդման, կազմել է 5,2 մագնիտուդ։ Նախապես հայտարարվել էր, որ երկրաշարժի ուժգնությունը վեց մագնիտուդ է, սակայն հետո, տվյալների ճշգրտումից հետո՝ նվազեցվել է։ Երկրակեղեւի ցնցումներն արձանագրվել են տեղի ժամանակով 17:08-ին։
Էպիկենտրոնը գտնվում է Սան-Դիեգո քաղաքից 59 կմ եւ Պալմ-Սպրինգս քաղաքից 87 կմ հեռավորության վրա։ Օջախի խորությունը կազմում է 13,4 կմ։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել նաեւ՝ 2,5-3,5 մագնիտուդ ուժգնության 8 աֆթերշոկ։ Ավերածությունների, տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































