Պետք է բացառել կոշտ վարչարարությունը փոքրերի նկատմամբ, և միլիոնավոր դրամների տուգանքները. Միքայել Մելքումյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Միքայել Մելքումյանի անդրադարձը՝ «ՓՄՁ ներկայացուցիչների պահանջը հարկային փոփոխությունների դեմ» թեմայով.
Սիրելի' հայրենակիցներ,
սույն թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրվել շրջանառության հարկով աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար 5% դրույքաչափը կրկնապատկելու մասին օրենքը: Այդպիսով, հատկապես փոքր և միջին բիզնեսի հարկային բեռն ըստ էության երկու անգամ ավելանում է:
Արձանագրենք, որ բացակայում է այդ փոփոխության ազդեցության գնահատականը, այն է, որքա՞ն փոքր ձեռնարկություններ և աշխատատեղեր կփակվեն:Քանիսի՞ մոտ էլ շահութաբերությունն այնքան կընկնի, որ, մի փոքր ուշ, բայց դրանք էլ ստիպված կփակվեն: Ի վերջո շուրջ 60.000 տնտեսվարող սուբյեկտ շրջանառության հարկ է վճարում և, եթե դրանց առնվազն 20-30 %-ը փակվեն, առաջին փուլում պետությունը ոչինչ չի շահի, այլ միայն կկորցնի:
Բերենք մի օրինակ` 2010 թ.-ից ՀՀ-ում գործում էին շուրջ 20000 փոքր առևտրով զբաղվող սուբյեկտներ (խանութներ, կրպակներ), այժմ դրանք ընդամենը 6-7 հազարն են:Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ:Ստվերային շրջանառությունը պետք է փնտրել խոշոր տնտեսվարողների մոտ և տալ համակարգային լուծումներ, եթե խոշորների մոտ ստվեր չլինի, ապա այն չի լինի նաև փոքրերի մոտ, քանի որ շղթայի առաջին օղակը հենց խոշորներն են:
Ուստի, այժմ պետք է հանգիստ թողնել փոքրերին, պետք է բացառել կոշտ վարչարարությունը փոքրերի նկատմամբ, և դրա արդյունքում միլիոնավոր դրամների տուգանքները: Սա հարցի լուծում չէ: Առանց այդ էլ ապրանքային և ծառայությունների շուկայում խոշորների կենտրոնացվածության աստիճանը շատ բարձր է, որը միմիայն խաթարում է մրցակցային հարաբերությունների որակը:

1
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
4
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին
5
«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»



