Երկու իրարամերժ հայտարարություն ՊՆ-ից. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»: Այս մասին ասում է ՊՆ կողմից տարածված հայտարարությունը։
Գրեթե միևնույն ժամանակահատվածում, Աժ-ում՝ լրագրողներին տրված ճեպազրույցում ՊՆ փոխնախարարը հայտարարում է․ «Կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք քիչ են եւ թիրախային չեն»։
Ստացվում է, որ հայկական գյուղի մշակույթի տունը թիրախ չէ՞։ Բա ի՞նչն է թիրախ այդ դեպքում։
Այսինքն՝, եթե հատուկ նշանառությամբ են կրակում դա այլ բան է, իսկ եթե անկանոն կարակահերթով են "պատահաբար" դիպել մշակույթի տանը, կամ այլ թիրախի՝ դա խնդիր չէ՞, դա վտանգ չէ՞։
Սա ի՞նչ տրամաբանություն է․․․
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



