Ռոջեր Ֆեդերերը վիրահատվել է
ՍՊՈՐՏԱշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը Շվեյցարիայում ենթարկվել է ծնկահոդի մենիսկի վիրահատության: Այդ մասին 34-ամյա շվեյցարացի թենիսիստը գրել է ֆեյսբուքյան էջում: Նա վնասվածք էր ստացել անցած շաբաթ, Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից հետո: Ֆեդերերը 1:6, 2:6, 6:3, 3:6 հաշվով պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:
Վիրահատությունն անցել է հաջող: Լիարժեք ապաքինման համար Ֆեդերերից կպահանջվի մեկ ամիս: Նա հրաժարվել է Ռոտերդամի եւ Դուբայի մրցաշարերից: Սպասվում է, որ Ֆեդերերի հաջորդ մեկնարկը կլինի Ինդիան Ուելսի «Մասթերսում»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



