Էմմիի 41-ամյակն ու 90-ականների տեսանյութը
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 12-ին երգչուհի Էմմին նշել է ծննդյան 41-ամյակը: Երգչուհու տարեդարձից Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել երգչուհի Արմինկան՝ պատմելով իրենց ընկերության մասին.
«Այսօր տոնում էինք Էմկայիս օրը:
Արդեն 33 տարի քայլում ենք այս կյանքի հետաքրքիր ճանապարհով, կիսելով լի՜քը տաք ու ջերմ, ուրախ ու դժվար օրեր…
Սիրում եմ, ու կողքիդ եմ միշտ, գժուկս»,- գրել է Արմինկան:

Էմմին ևս հրապարակում է արել ինստագրամյան իր էջում: Նա կիսվել է 90-ականների մի տեսանյութով, որտեղ երգում է:
«Երևան, 1993 թվական: Ես եմ:
Նույն մարդն եմ, նույն Էմման, Էմմկան, Էմուլը և Էմմին: Ոչինչ չի փոխվել, նույնիսկ բոյս: Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,- տեսանյութին կից գրել է Էմմին:





1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



