Երևան, 28.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաղը կնշվի Ծաղկազարդը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Այս տարի Ծաղկազարդը կնշվի ապրիլի 13-ին։ 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Qahana.am-ի հաղորդմամբ, ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: 

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանը հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով․ Վենս Իրաքի օդային տարածքը փակ կմնա մինչեւ մարտի 31-ը Իրանը ուկրաինական ռազմական ենթակառուցվածք է ոչնչացրել Դուբայում Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Միրզոյանը մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ Ովքեր են լինելու Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման մրցավարները Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից քոլեջում ուսանողները ծեծել են իրար «Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանԻրանի պատերազմը կարող է դիզելի լուրջ պակաս առաջացնել Ուկրաինայում․ Զելենսկի Փաշինյանի ֆեյք աջակիցներըԿատարը եւ Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր պաշտպանության ոլորտում համագործակցության մասին Վանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետԻրավիճակը Կապանում՝ հորդառատ անձրևներից հետո (տեսանյութ) «ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումՓաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ ՍավգուլյանԱռատ տեղումների հետևանքների վերաբերյալ տեղեկություններ՝ ժամը 17։00-ի դրությամբ «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումՊակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Ազգային հավաքականում հիմա մեծ փոփոխություններ են. Եղիշե Մելիքյան «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՀավաքականի համար ընկերական խաղ գոյություն չունի. Նաիր Թիկնիզյան Դերասանների գրառումները՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Մենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ «Լավագույն ներկայացում»՝ «Յամա»․ հայտնի են «Արտավազդ»-ի մրցանակակիրները Իրանին հասցվող անօրինական հարվածները տարածաշրջանը մղում են ավելի մասշտաբային պատերազմի. Թուրքիայի ԱԳ նախարար Գյումրու անկարգությունների գործով 8 մանկապարտեզի տնօրեն մեղադրյալի կարգավիճակ ունի ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի խոցման մասին Վարժական հավաքի մասնակիցներին վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվողի նկատմամբ հարուցվել է հետապնդում Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Հավաքականի համար ընկերական խաղ գոյություն չունի. Նաիր Թիկնիզյան Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ Ահազանգեր են ստացվել Սյունիքի և Տավուշի գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համարԲաքուն և Սումգայիթը հեղեղվել են. ավելի քան 40 մարդ է տարհանվել Փոքրիկ կանգառ ԿեչառիսումԻսրայելում Իրանի հարվածի հետևանքով վիրավորվել է 7 մարդ | Ուկրաինայի հերքել է ԻՀՊԿ-ի հայտարարությունը Իսրայելի հարվածի հետևանքով զnhվել են լրագրողներ Լիբանանում Արագածում ձյունը հատել է 3 մետրը Տղայիս uպանել են, 3 տարի ա` չեք կարում բռնեք էդ լակոտին․ քաղաքացին՝ Փաշինյանին Անկախության գաղափարն առավել քան երբևէ ակտուալ է, այլ բան է, որ դրա էությունն ու բովանդակությունն իշխող ուժը խեղաթյուրում և արժեզրկում է. Տ. ԱբրահամյանԱյսօր անկախության պայքարի նվիրյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է. Արմեն ԱշոտյանԻսրայելի հարվածի հետևանքով զnhվել են լրագրողներ Լիբանանում «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին