Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախապայմանները շարունակվում են, իսկ Փաշինյանը շուտով կարող է կանգնել ևս մեկ երկընտրանքի առաջ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bbc.com–ը «Եվս երկու նախապայման. ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի շուրջ, սակայն խաղաղությունը դեռ շատ հեռու է, հիմնարար հարցերի շուրջ տարաձայնությունները չեն հարթվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրացուցիչ պայմաններ ունի՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Երևանը պատրաստ է տեղի տալ երկու պահանջներին էլ, սակայն հիմնական օրենքը փոխելը պահանջում է հանրաքվեի անցկացում, որի ելքը կանխատեսելն անհնար է։ Նաև դիտորդները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կմիջամտի բանակցություններին։ «Միայն Մոսկվայի՝տարածաշրջանային ազդեցության թուլացման ֆոնին կլինեն լուրջ բանակցություններ, - նշել է տարածաշրջանային փորձագետ Զաուր Շիրիևը,– Ռուսաստանը, զբաղված լինելով իր հարևանի օկուպացիայով, կորցրել է վերահսկողությունը տարածաշրջանի վրա»։ Բայց այս պահին Ադրբեջանը դադարել է շտապել հաշտության պայմանագիր կնքել, քանի որ իր հարևանի նկատմամբ ունի անհերքելի ռազմական առավելություն և Եվրամիության՝ կարևոր գազային գործընկերոջ կարգավիճակ։ «Հնարավորությունների պատուհանը նեղանում է, եթե մինչև տարեվերջ համաձայնագիրը չստորագրվի, ապա 2022 թվականից ի վեր ձեռք բերված թափը կարող է մարել»,- գրել է Զաուր Շիրիևը։ Նա կարծում է, որ Ուկրաինայում հնարավոր զինադադարը, հատկապես Մոսկվային ձեռնտու պայմաններով, կարող է կրկին Ռուսաստանի ուշադրությունը վերադարձնել Հարավային Կովկասի վրա, և դա տեղի կունենա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ին քիչ է հետաքրքրում հետխորհրդային տարածքում տեղի ունեցողը։

Բայդենի վարչակազմը փորձում էր ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում, իսկ Թրամփի թիմի գործողություններն ու հայտարարությունները ստիպել են Հայաստանի կառավարությանը «առավել ռացիոնալ» հարաբերություններ փնտրել Մոսկվայի հետ՝ սառը հաշվարկի հիման վրա, կարծում է հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ «Երբ ԱՄՆ-ի նոր վարչակազմն ինքն է կապեր հաստատում Մոսկվայի հետ, բոլորին և, մասնավորապես, Երևանին ուղերձը հետևյալն է՝ լուծեք ձեր խնդիրները ձեր հարևանների ու Ռուսաստանի հետ», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ակտիվությունը տարածաշրջանում ձեռնտու չէ ոչ մեկին։ Ադրբեջանը Ղարաբաղյան առաջին պատերազմում իր պարտությունը համարում է Մոսկվայի քաղաքականության արդյունք, Հայաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը և դրան հաջորդած սրացումները կապում է Մոսկվայի դավաճանության հետ։ Բացի դա, Երևանն սկսել է եվրաինտեգրման գործընթաց: Ադրբեջանն էլ Թուրքիայի նման հուսալի ռազմական և դիվանագիտական դաշնակից ունի, բացի դա, նրա երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ սրվել են ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ «Ռուսաստանը կարող է տարածաշրջան վերադառնալ միայն հակամարտությունների, այլ ոչ թե խաղաղության ճանապարհով»,- կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Նաթիգ Ջաֆարլին։

Հայաստանը մտավախություն ունի, որ նույնիսկ նոր Սահմանադրության ընդունումից հետո Բաքուն չի շտապի խաղաղության պայմանագրի կնքման հարցում։ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Օլեսյա Վարդանյանը մեջբերել է հայ քաղաքական գործիչներին և օտարերկրյա դիվանագետներին, ովքեր ենթադրում են, որ դրան կհետևեն համազգային ներողություն խնդրելու կամ Ղարաբաղի համար զանգվածային ապաշխարության Բաքվի պահանջները:

bbc.com-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է փորձում 2020 թվականի պարտությունից հետո հայկական բանակի վերականգնումը ներկայացնել որպես ռազմականացում և պահանջում է դադարեցնել օտարերկրյա զենքի մատակարարումը Հայաստան։ Նա ենթադրել է, որ Սահմանադրությունը փոխելուց և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց հետո հաջորդ պահանջը կարող է լինել հայկական բանակի քանակի և սպառազինության սահմանափակումը, և որ այդ պահանջները կարող են հանգեցնել նոր սրացման։

Նշենք, որ նոր Սահմանադրության հանրաքվեի ելքը սերտորեն կապված է լինելու Փաշինյանի ճակատագրի հետ: Այստեղ նախաձեռնությունն ամբողջությամբ պատկանում է նրան ու իր՝ իշխող կուսակցությանը, իսկ ընդդիմադիր ուժերի մի լայն շրջանակ՝ ռուսամետից մինչև եվրոպամետ կուսակցություններ, դեմ են հիմնական օրենքի փոփոխությանը: Հայաստանում էլ վերջին քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ իշխող կուսակցությունն այլևս չունի ընտրողների մեծամասնության աջակցությունը։ Հակամարտության վերսկսման համար պատրվակ կարող է ծառայել նաև երկու հարց, որոնք դուրս են մնացել խաղաղության պայմանագրի տեքստից՝ հաղորդակցությունների բացումը և սահմանազատումը։ Անընդհատ մեղադրելով Հայաստանին գնդակոծության մեջ՝ Ադրբեջանը խոսում է «պայմանական սահմանի» մասին և Հայաստանի տարածքի համար օգտագործում է ադրբեջանական անվանումներ։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո երկրների միջև սահմանները պետք է բացվեն, բայց թե ի՞նչ պայմաններով՝ չեն կարողանում պայմանավորվել արդեն գրեթե հինգ տարի։ Ադրբեջանը պնդում է «միջանցքի» իրավունքը, որը կկապի իր հիմնական տարածքը Նախիջևանի հետ։ Ըստ Բաքվի, դա պետք է լինի շարունակական երթուղի, որը դուրս է հայ սահմանապահների վերահսկողությունից: Երևանն այդ սցենարը դիտարկում է որպես իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Դրա դիմաց նա առաջարկում է փոխզիջումային լուծումներ, ինչպիսիք են անձնագրային և մաքսային հսկողությունը միջազգային ընկերությանը հանձնելը: Բաքուն հրաժարվում է փոխզիջումային տարբերակներից, բայց, միևնույն ժամանակ, ակտիվորեն կառուցում է այդ երկաթուղու սեփական հատվածները, որոնք մի օր պետք է գործեն։ Դա նշանակում է, որ Փաշինյանը շուտով կարող է կանգնել երկընտրանքի առաջ՝ գնա՞լ ևս մեկ զիջման այն հարցում, որը ինքն է սահմանել որպես «կարմիր գիծ» Հայաստանի համար, թե՞ հրաժարվել: Եվ դա՝ այն համատեքստում, որ համաշխարհային կամ տարածաշրջանային տերություններից ոչ մեկը այս պահին չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ Ակոպյան