ԵՊՀ-ի հրավերով ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկա է գտնվել Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ի դեմս բոլոր երկրաբանների նշել է երկրաբանի օրը։ Միջոցառումը մեկնարկել է Գագիկ Կարապետյանի անունը կրող ինտերակտիվ լսարանի բացմամբ։
Ֆակուլտետի հրավերով ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկա է գտնվել Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը։
Մայր բուհում կայացած հանդիսավոր նիստին նա հանդես է եկել «Հանքարդյունաբերության ներուժը ու հեռանկարները ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում» թեմայով զեկույցով։
Զեկույցներով հանդես են եկել նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը և ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը։





















































1
Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ
2
Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային
3
Իրազեկում՝ օգոստոսի կենսաթոշակի վճարման գործընթացի վերաբերյալ
4
Սևանում տղաներով վոլեյբոլ էին խաղում, գնացել է գնդակի հետևից ու խեղդվել․ նոր մանրամասներ՝ ողբերգական...
5
Որտե՞ղ է գիշերել Ջեննիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից