«Ասպետները» մեկնում են Արցախ
ՄՇԱԿՈՒՅԹ
2015թ. հուլիսի 10-ին, ժամը 7.30, Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցների 40 պատանիներ ՀՀ ՊՆ ավտոբուսներով կմեկնեն Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբար՝ Երևան - Սևան – Վարդենիս - Քարավաճառ - Թարթառի հովիտ - Նոր Այգեստան երթուղով։
Արդեն չորրորդ տարին անընդմեջ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ԼՂՀ ԿԳՆ հրավերով, ՀՀ ՊՆ աջակցությամբ, մասնակցում է Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին։ Մեր պատանիները արցախցի, լիբանանցի հասակակիցների հետ ՆԶՊ-ն յուրացնում են իրական բանակային պայմաններում, ծանոթանում Արցախ աշխարհին:
Ճամբարը կազմակերպվում է ԼՂՀ Նոր Այգեստան գյուղում, Բալուջա գետի ափին, հրաշալի անտառում: Մինչ մեկնելը, ծրագրում ներառված սովորողները Երևանում մասնակցել են «Երևանյան ասպետ» նախագծին՝ ճամբարին նախապատրաստում, կրթահամալիրի ռազմա-մարզական ավանում, հայրենագիտական քայլարշավներ, վերելք Արագած: Հրավիրում ենք ճանապարհելու հայաստանցի ասպետներին:




















































