Էլթոն Ջոնը Դոնալդ Թրամփին արգելել է քաղաքական հավաքներին իր երաժշտությունն օգտագործել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի երաժիշտ սըր Էլթոն Ջոնն ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին արգելել է քաղաքական հավաքներին իր երաժշտությունն օգտագործել: Խոսքը, մասնավորապես, 1972 թվականի Rocket Man հիթի մասին է:
Այսպիսով նա համալրել է Ադելի, R.E.M.-ի եւ Նիլ Յանգի շարքերը, որոնք նույնպես բողոքել են Թրամփի նախընտրական արշավներին իրենց երաժշտությունն օգտագործելու առիթով:
Ըստ Gazeta-ի, անգլիացի երաժշտական հրապարակոսը նաեւ պատմել է, որ Էլթոն Ջոնը չի համակրում Թրամփի քաղաքական կուրսը: «Դոնալդ Թրամփի կողմից երաժշտության օգտագործումը չի նշանակում Էլթոն Ջոնի կողմից նրան ուղղված աջակցություն»,- նշել է The Telegraph-ի հոդվածագիրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացի երգչուհի Ադելը բողոք է հայտնել Դոնալդ Թրամփին՝ նախընտրական միջոցառումներում իր երաժշտությունն օգտագործելու համար:



