Ինտրիգներ, կիրք և սրամիտ երկխոսություն. կայացավ «CHECK IN LOVE» ներկայացման պրեմեիրան
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստանիսլավսկու անվան թատրոնի նոր հարթակում կայացավ «CHECK IN LOVE» ներկայացման պրեմիերան:
Ներկայացման ռեժիսորը Սուրեն Շահվերդյանն է, դերասանական կազմում ընդգրկված են դերասաններ Արման Մեժլումյանը, Մելսիդա Հակոբյանը, Գոռ Համբարձումյանը, Ելենա Վարդանյանը, Էրվին Ամիրյանը, Աննա Մանուչարյանը, Թերմինե Խաչատրյանը:
Ներկայացման գործողությունները կատարվում են հյուրանոցում: 3 տարբեր պատմություններ, 3 ճակատագրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծրագիրը:
Ինտրիգ, կիրք և սրամիտ երկխոսություն... Ներկայացումը պատմում է այն մասին, թե որքան հեռու կարելի է հասնել իշխանության, ճանաչման և հաջողության հասնելու համար:
Tert.am Life-ը ներկա է եղել պրեմեիրային ու առանձնացրել հետաքրքիր դրվագները ֆոտոշարքով:
Դերասան Գոռ Համբարձումյանի խոսքով՝ ներկայացումն իր ձևաչափով նորություն է, ինչը ենթադրում է, որ ստեղծագործական թիմը հետաքրքիր, բայց նաև բարդ աշխատանք է կատարել:
«Ես մարմնավորում եմ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կերպար, որն իր ձգտումներն ու ցանկություններն ունի: Ներկայացումը բաղկացած է 3 մասից, 3 տարբեր պատմություններ են, որոնցից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի: Ներկայացումը նախատեսված է քիչ թվով հանդիսատեսի համար: Կարծում եմ յուրահատուկ ու լավ բան ենք ստացել:
Ներկայացման մեջ բոլորն էլ գլխավոր հերոսներ են, չկա երկրորդական դեր: Փոքր տարածքում, որտեղ հանդիսատեսի հետ հայացքը հայացքի ենք խաղում, պատասխանատվությունն ավելի մեծ է»,- Tert.am Life-ի հետ զրույցոմ պատմեց Գոռ Համբարձումյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































