Մուսալեռում 29-ամյա տղամարդն ընկել է ջերմոցի վրայից ու մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷջմիածնի տարածաշրջանի Մուսալեռ գյուղում, այսօր` փետրվարի 3-ին, Ակնաշեն գյուղի 29-ամյա բնակիչը ջերմոցի վրա աշխատանք կատարելիս ընկել եւ տեղում մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ականատեսները պատմել են, որ այսօր ժամը 16:00-ի սահմանում, Վահե Հայրապետյանը ջերմոցի կտուրի վրա աշխատելիս ներքեւում գտնվողներին խնդրել է օգնել, երբ ներկաները թեքվել են, նա արդեն ընկած է եղել:
«Ասում են, որ պահի տակ իրեն երեւի վատ է զգացել, գլուխը պտտվել է, դրա համար էլ ընկել է: Ներկաներին ասել է, օգնեք ինձ, մինչեւ թեքվել են, ընկած է եղել: Արագ «Շտապօգնություն» են կանչել, բայց չեն հասցրել, մահացած է եղել: Մանրամասները կպարզվեն ավելի ուշ, այժմ այսքանը կարող ենք ասել»,-ասաց գյուղապետը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



