Կյանքից հեռացել է ճառագայթային ուռուցքաբան դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտնել է․
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի երկարամյա աշխատակից, ճառագայթային ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը:
Շուրջ 30 տարի բժիշկը աշխատել է մեր կենտրոնում՝ իր գիտելիքներով և մեծ փորձառությամբ բուժելով հազարների: Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր մասնագիտությանը հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, որոնք նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն, նրանց կյանքի որակը բարձրացնելուն:
Բժիշկն իր գործի անմնացորդ նվիրյալն էր, իր հոր` վաստակաշատ գիտնական, բժիշկ Սամվել Քարամյանի արժանի հետնորդը:
ՈՒԱԿ-ի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին և բոլոր մտերիմներին:
Ներսես Քարամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Լյուար» սգո սրահում (հասցեն՝ Սիլիկյան հին խճուղի, 18 շենք): Հուղարկավորությունը` ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ին` նույն վայրից»,- ասված է հայտարարությունում։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ
2
Արտակարգ դեպք Վանաձորում․ կան վիրավորներ, այդ թվում՝ հրազենային
3
Որտե՞ղ է գիշերել Ջեննիֆեր Լոպեսը. բացառիկ կադրեր` «Դվինի» նախագահական համարից
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Արտաքին վերահսկողությամբ միջանցքը Հայաստանի համար կլինի ոչ թե «խաղաղության խաչմերուկ», այլ՝ ինքնիշխա...