Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Սյունիքում հանգիստ չի անցել։ Ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղերի ուղղությամբ կրակել է թշնամին։ Խնածախի բնակչի հավաստմամբ՝ երեկ նաև ցերեկն են կրակել։

«Ընդհանրապես միշտ կրակում են գիշերը՝ ժամը 22:30-ից հետո, իսկ երեկ նաև ցերեկն են կրակել։ Գնալով կյանքը վտանգավոր է դառնում այստեղ։ Արդարության համար պիտի նշեմ, որ գյուղում խուճապ չկա, մի տեսակ արդեն սովորական են դարձել դրանք, բայց անհանգստություն կա, որովհետև չգիտենք ինչ է իրենց ուզածը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Խնածախի բնակիչը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական բանակի թիրախում միայն դիրքերը չեն, այլ բնակելի տները։ Մարտի 31-ին փամփուշտի գնդակը հայտնվել էր համայնքի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի  տանը։ 

«Դրանից հետո գյուղացիները նկատել են, որ իրենց տների տանիքների վրա ևս անցքեր կան, որոնք հայտնաբերել են ավելի ուշ։ Շատերը չեն բարձրաձայնել։ Պետք է մի խաղաղ բնակիչ զոհվի նո՞ր հասկանան, բա մարդ էսքան անտեր կլինի՞ իր սեփական հայրենիքում։ Գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է օրախնդիր։ Արոտավայրերը ադրբեջանցիների դիտարկման տակ են, խոտատարածքներն ու ցանքատարածքները՝ ևս։ Մեր գյուղից մեկը անասուններին առաջացրել է դեպի բաց դաշտ, ադրբեջանցիները կրակել են և զգուշացրել՝ «առաջ չգաք, թե չէ կկրակենք»։ Խեղճ գյուղացին ի՞նչ անի»,- հարցնում է թշնամու դիրքերին մոտ ապրող խնածախցի տղամարդը։ 

Նշենք, որ 2020 թվականից հետո նույն պատմությունը՝ նույն սցենարով կիրառվել է նաև Արցախում։ Հարակից ադրբեջանական դիրքերից կրակել են Կարմիր շուկա-Թաղավարդ, Շոշ-Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ։ Ասկերանի վերին ենթաշրջանում և Մարտունու ու Մարտակերտի շրջանների գյուղերում թիրախի տակ են հայտնվել քաղաքացիական անձինք, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Այդպես մեկ խաղաղ բնակիչ զոհվել է Մարտակերտի նռան այգիներում հող մշակելիս։ Այժմ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանային բնակավայրերի բնակիչների համար են պարբերական դարձել թշնամու ահաբեկչական գործողությունները։ 

Նույն վիճակն է նաև Խոզնավար, Արավուս և Տեղ գյուղերում։ Իսկ ահա Գորիս խոշորացված համայնքի Ակներ և Վերիշեն բնակավայրերում՝ հանգիստ է եղել։

«Կրակոցներ նախորդ օրերին լսել ենք, բայց քանի որ մեր գյուղերը հեռու են սահմանից, խորքից ենք լսում։ Ամեն դեպքում, որ կրակում են դա փաստ է։ Էսպես խաղաղության չեն գնում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը խաղաղության չի գնում»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց վերիշենցի ուսուցչուհին։

Նաև հավելեց, որ մարդիկ չեն հավատում ՊՆ-ին, ասում՝ մենք մեր աչքի տեսածին հավատանք, թե՞ կառույցի հաղորդագրություններին, որոնք ոչնչի մասին են:

Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub-ին հայտնել էին, որ սահմանամերձ համայնքների վարչական ղեկավարներին «վերևներից» արգելվել է որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, նրանց խստիվ զգուշացրել են դա չանել: 

 

Հետևեք մեզ՝ այստեղ

Բելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայում