Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդապարիկների «շքերթ»՝ ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գնչուների համաշխարհային օր, Ճապոնիա՝ Բուդդայի ծննդյան օր կամ Հանա Մացուրի (Ծաղիկների տոն), Ռուսաստան՝ Ռուսական անիմացիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1948 –ծնվել է պետական և քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը։

1964 –ծնվել է երգահան, երգիչ, կիթառահար Արմեն Մովսիսյանը։

1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով տարհանվել է շրջակա բնակավայրերի, նաև Երևան քաղաքի մոտ 300 հազար բնակիչ։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ։

2005- Երևանում տեղի է ունեցել «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը:

2008- Հանրապետության հրապարակում լազերային շոու ծրագրով հանդիսավորությամբ մեկնարկել է «Երևան - Գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որի ժամանակ օդապարիկները երկինք են բարձրացել ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո:

2015- Քիմ Քարդաշյանը քրոջ, դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Հայաստան է ժամանել իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար, իսկ առիթը եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

2016-Ապրիլ յան պատերազմից հետո, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտումներ չեն արձանագրվել։

2018-«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել են Երևան-Դիլիջան մայրուղին: Տեղի է ունեցել հրմշտոց։

2021- Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 600 դեղաչափ:

ԱՇԽԱՐՀ

217 –դավադրության արդյունքում սպանվել է Հռոմի կայսր Կարակալլան։

1185 -Բյուզանդիայի կայսր Իսահակ 2-րդ Հրեշտակը գահընկեց է արվել սեփական եղբոր՝ Ալեքսեյի կողմից։

1271 -մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել է Կրակ-դե-Շեվալ յե ամրոցը։

1336 –ծնվել է միջինասիացի նվաճող Լենկթեմուրը։

1480 -կաթոլիկ եկեղեցին հայտարարել է խաչակրաց արշավանք Օտրանտոն (Հարավային Իտալիա) մուսուլմաններից հետ նվաճելու նպատակով։

1513 -ծովագնաց Խուան դե Լեոնը Ֆլորիդան հայտարարել է Իսպանիայի կալվածք։

1525 -Լեհ-տևտոնական պատերազմն ավարտվել է Կրակովյան տրակտատի կնքմամբ, ըստ որի, Պրուսիան, նախկիում լինելով օրդենյան եկեղեցական պետություն, վերածվել է հերցոգության՝ Լեհական թագավորության տիրապետության տակ։

1548 – Պերուն հայտարարվել է Իսպանիայի մաս:

1692 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։

1766 -ԱՄՆ-ում արտոնագրվել է առաջին հրշեջ սանդուղքը։

1820– Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերվել է Միլոսյան Վեներայի քանդակը, որը համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը և ներկայում պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:

1830 -Մեքսիկան արգելել է ԱՄՆ-ի կողմից Տեխասի գաղութացումը։

1848 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին։

1853 -բացվել է առաջին պաշտոնապես գրանցված շախմատային ակումբը։

1859 –ծնվել է ավստրիացի մաթեմատիկոս Էդմունդ Հուսերլը։

1869 -ծնվել է ամերիկացի բժիշկ-վիրաբույժ Հարվի Կուշինգը՝ ուղեղի վիրահատությունների «հայրերից» մեկը։

1911– հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերել է գերհաղորդականությունը:

1918 -խորհրդային Ռուսաստանում ռուսական եռագույն դրոշը փոխարինվել է կարմիր դրոշով։

1924 - Աթաթուրքի բարեփոխումների շրջանակում արձակվել է շարիաթի դատարանը։

1938– ծնվել է գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, ՄԱԿ գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

1941 –վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն։

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ղրիմյան օպերացիան, որի ընթացքում Ղրիմը ամբողջությամբ ազատագրվել է գերմանա-ռումինական զորքերից։

1966 -Լեոնիդ Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։

1967 -Կիպրոսի Լամասոլա տարածքում վերսկսվել են հույն-թուրքական բախումները։

1970 - իսրայելական ռմբակոծությունից Եգիպտոսում ավերվել է դպրոց, որի արդյունքում զոհվել է 46 երեխա։

1971– Լոնդոնի մերձակայքում տեղի է ունեցել գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվել է նրանց հիմնը և դրոշը:

1971-վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Օպել» ավտոմեքենաների ստեղծող Ֆրից վան Օպելը։

1973– վախճանվել է իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։

1980 – հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոնը:

1984 -վախճանվել է ռուս խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Պյոտր Կապիցան։

1986– ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովն առաջին անգամ օգտագործել է «վերակառուցում» տերմինը:

1993 - Մակեդոնիայի Հանրապետությունը անդամակցել է ՄԱԿ-ին։

2010 -Ղրղզստանում գահընկեց է արվել նախագահ Կուրմանբեկ Բակիևը։

2013 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել