Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միքայել Գահլերը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ի հետ շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մինչև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանքից ազատվելը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ին։
«Մինչ Իմամօղլուն կալանքի տակ է, մենք պետք է սառեցնենք ԵՄ-ի և անդամ երկրների շփումները քաղաքական մակարդակով: Դա զգալիորեն կուժեղացնի Էրդողանի վրա ճնշումը»,-ասել է Գալերը գերմանական Bild թերթին:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ չի աջակցում շփումների ամբողջական խզմանը, քանի որ Թուրքիան «շարունակում է մնալ ԵՄ կարևոր գործընկերը» միգրացիայի, անվտանգության և ուկրաինական հակամարտության հարցերում։
Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիայի դատարանը մարտի 23-ին որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Սակայն երկրորդ ահաբեկչության գործով հետաքննության շրջանակում կալանավորման միջնորդությունը մերժվել է։
Իմամօղլուի հետ միասին ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ, դատական գործով անցնում է ավելի քան 90 մարդ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



